Երևան
18 / Փետրվար / 2018

Փորձեք լինել մի փոքր բարի և կտեսնեք, որ ի վիճակի չեք այլևս վատ արարք գործելու

Հարգելի´ ընկերներ,

«Օգնենք Հայ Մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, հրավիրում է բոլորիդ Երևանի Հ. Թումանայանի անվան պետական տիկնիկային թատրոն (Սայաթ-Նովա 4)` իր հերթական միջոցառմանը: Վայելելու ենք "Սթեյջ 7" դերասանական ստուդիայի «Գետնանցում» սոցիալական տրագիկոմեդիան (ռեժիսոր` Տիգրան Նալչաջյան), որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է 14-ամյա Շահինյան Սուսաննայի բուժմանը։

Ներկայացման տոմսերի արժեքն է 1000 - 3000 դրամ: Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (077) 40 77 17 (Ռիմա), (041) 70 04 11 (Արմեն):

Հակիրճ ինֆո երեխայի մասին՝
Աղջկա մոտ հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկեմիա: Ներկայումս Սուսաննան քիմիաթերապևտիկ բուժում է անցնում, որը շարունակվելու է 6 ամիս:

Հակիրճ ինֆո ներկայացման մասին՝
Ներկայացումն իր ժանրով սոցիալական տրագիկոմեդիա է, որտեղ անդրադարձ է կատարվում մեր օրերում հայտնի երևույթներին, սակայն պատանիների հայացքով: Եվ հետաքրքիրն այն է, որ պատանիները խաղում են մեծերի համար:

ՍԻՐՈՎ ԿՍՊԱՍԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ:
Հարգանքներով՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ

դիտվել է 7281 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....