Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Անսպասելի առաջարկ Հայաստանին

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել:
«Մենք քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի եւ հուսամ՝ նաեւ Հայաստանի ցանկությունները: Նաեւ այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արեւելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար», ասել է լեհ նախարարը:

Լեհաստանը Շվեդիայի հետ միասին Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից է: Այս ծրագիրն ըստ էության միտված է Եվրամիությանը նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրմանը: Ծրագրի շրջանակում ԵՄ հետ արդեն Ասոցացման համաձայնագիր են ստորագրել Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը:
Հայաստանը հրաժարվել է ստորագրել, անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն շարունակել է բանակցությունները, նախաստորագրել շրջանակային նոր համաձայնագիրը եւ պատրաստվում է ստորագրել այն նոյեմբերին: Եթե իհարկե մինչ այդ ֆորս-մաժորներ չլինեն, մասնավորապես Բաքու-Մոսկվա տանդեմի կողմից:

Հայաստանի պարագան բավական առանձնահատուկ է: Չնայած 2013-ի տհաճ իրադարձությանը, Եվրամիությունն այնուամենայնիվ չփակեց դուռը ու համաձայնվեց բանակցել նոր համաձայնագիր, որում թեեւ չկա տնտեսական ու մասնավորապես Ազատ առեւտրի ռեժիմի հարցը, սակայն քաղաքական մասով էլ այն նվազ կարեւորություն չունի, քանի որ դրանով արձանագրվում է Հայաստանի քաղաքակրթական պատկանելության հարցը:

Հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, Հայաստանը կլինի միակ երկիրը, որն անդամակցում է ԵՏՄ-ին ու համաձայնագիր է ստորագրում Եվրամիության հետ: Ճիշտ է, ԵՏՄ-ն տնտեսական միություն է, իսկ ԵՄ հետ կնքվել է քաղաքական համաձայնագիր, բայց դա չի նվազեցնում վերը նշված հանգամանքը:
Հայաստանը նման փորձ ունի նաեւ ռազմական ոլորտում, երբ լինելով ՀԱՊԿ անդամ, մի շարք ծրագրերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ:

Հայաստանի այս փորձը մշտապես շեշտվում է արեւմտյան գործընկերների կողմից, դա համարվում է բավական արժեքավոր ռեսուրս միջազգային հարաբերություններում: Ընդ որում, այն կարող է դառնալ ցուցադրական օրինակ՝ ինտեգրման մի համակարգից մյուսին անցնելու քաղաքական տեխնոլոգիաների կիրառման տեսակետից:
Ըստ ամենայնի, հենց այս հանգամանքը նկատի առնելով էլ Լեհաստանի ԱԳ նախարարն իր հայտարարությունը Եվրամիությանը նոր գործընկերների անդամակցության հեռանկարի վերաբերյալ արել է հենց Երեւանում:

Առաջարկն ինչ որ առումով կտրուկ միջոց է, որը կարող է ուղղված լինել նրան, որ նոր գործընկերները, հաշվի առնելով անդամակցության հեռանկարը, առավել համարձակ լինեն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ընտրության հարցում:

Սա նախեւառաջ վերաբերվում է Հայաստանին, որն ԱլԳ մասնակից է ու պատրաստվում է ստորագրել շրջանակային համաձայնագիրը, եւ առաջարկն էլ հնչեց հենց Հայաստանում:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 32795 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ