Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Հայկական բանակն ու համանախագահները ցույց տվեցին Ալիեւին

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից Սպայկ տիպի հրթիռի արձակման տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է հրթիռը սլանում դեպի հայկական դիրքեր:

Մի քանի ամիս տեւած ընդմիջումից հետո Ադրեջանը առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է արկեր եւ հրթիռ, ինչը տեղի է ունեցել Ժնեւի հանդիպումից հետո: Մյուս կողմկից, այստեղ ուշադրության է արժանի հանգամանքը, որ հայկական կողմն ամիսներ առաջ կայացրեց որոշում, որ հրադադարի խախտումների վերաբերյալ չեն տրվելու այսպես ասած ամենօրյա ամփոփագրեր: Այդ պրակտիկան կիրառվում էր 1-2 տարի, գուցե ավելի:

Մի քանի ամիս առաջ հայկական կողմը հրաժարվեց դրանից, բավարարվելով շաբաթական ամփոփագրերով: Բացառված չէ, որ այդ ընթացքում եղած լինեն արկերի օգտագործմամբ միջադեպեր, որոնք չեն ստացել լայն տեղեկատվական տարածում: Այլ կերպ ասած, հայկական կողմը տեղեկատվական իր այդ որոշմամբ փաստացի ստեղծեց մի վիճակ, երբ հրադադարի խախտումների այսպես ասած սովորական դարձած եւ հայաստանյան ու արցախյան հանրությանը բացի լարվածության մեջ պահելուց, միջազգային հանրությանը ոչինչ չասող ամենօրյա ամփոփագրերի փոխարեն, ստացավ հրադադարի խախտումները անհրաժեշտության դեպքում նաեւ միջազգային հանրության ուշադրությանը հասցնելու հնարավորություն:

Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ժնեւից հետո հայկական կողմում թե դիպուկահարի կրակոցից զոհի, թե նաեւ հետո արկերի ու հակատանկային հրթիռի կիրառումն առնվազն առաջացնում է հարց, թե արդյո՞ք Ժնեւի հանդիպումը վերստին չի ազատում Ադրբեջանի ձեռքը հրադադարի խախտումների համար, այն բանից հետո, երբ Ժնեւում չի հիշատակվել Վիեննայի օրակարգը:

Մյուս կողմից, Ժնեւից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն ու Ալիեւը կոնկրետ հարց չեն քննարկել, սակայն պայմանավորվել են քայլեր կատարել սահմանի լարվածությունը էլ ավելի թուլացնելու համար: Սարգսյանը հայտարարել էր, թե Ալիեւն էլ այդ հարցում շահագրգռված է:

Ալիեւը չհայտարարեց, թե շահագրգռված չէ, սակայն հետո եղավ նոր զոհը հայկական կողմում, իսկ այժմ էլ հրետակոծումը, բարեբախտաբար առանց զոհերի: Բայց, եթե Ժնեւը անցել է Ալիեւը ձեռքն արձակելու քաղաքական տրամաբանությամբ, ապա ցավալիորեն մեծ է հավանականությունը, որ նոր տրամաչափին կհաջորդի նոր զոհը:
Մյուս կողմից, ընդհանուր առմամբ, արցախյան հակամարտության բնույթն այնպիսին է, որ հազիվ թե սահմանի իրադարձություններն ու միջադեպերը պայմանավորված լինեն Ժնեւում կամ որեւէ այլ տեղ հանդիպումների հաճախակիությամբ կամհազվադեպությամբ, կամ դրա բացակայությամբ:

Ամեն ինչ կախված է շատ կոնկրետ քաղաքական իրավիճակից, եւ հանդիպումը չի կարող միարժեք լավ լինել մի կողմի համար, իսկ մյուս կողմի համար միարժեք վատ: Ամեն ինչ կախված է ընթացիկ գործողություններից եւ վիճակից:

Այդ տեսանկյունից, հատկանշական է Արցախի ՊԲ թե հայտարարությունը, որ Ադրբեջանի շարունակելու դեպքում պատասխանը լինելու է ասիմետրիկ եւ ցավոտ, թե նաեւ հրթիռի արձակման տարածված տեսանյութը:

Բանն այն է, որ այդ տեսանյութով հայկական բանակը եւ նաեւ Մինսկի խմբի համանախագահները Ալիեւին հիշեցնում են թերեւս ամենակարեւորի՝ հայկական առաջնագծում տեղադրված հրադադարի պահպանման մեխանիզմի մասին, ինչպիսին հանդիսանում է Հայաստանի զինված ուժերի խորքային հետախուզության եւ տեսադիտարկման կարողությունը:

Այդ համալրումը անկասկած նաեւ Մինսկի խմբի համանախագահների քաղաքական համաձայնության արդյունք է, իհարկե նվազագույն, բայց կարեւոր արդյունք: Եթե համանախագահները գան ավելի լայն համաձայնության, ապա Ադրբեջանը չի կարող դիմադրել հրադադարի մեխանիզմի դե յուրե ներդրմանն ու միջազգային պատասխանատվությանը: Բայց, դե յուրե այդ ամրագրումը չի բխում Ռուսաստանի ռազմավարությունից, քանի որ մարտավարական առումով ներկայումս շահագրգռված լինելով կայունությամբ, այդուհանդերձ ռազմավարական տեսանկյունից հրադադարի մեխանիզմի դե յուրե ներդրումը դիտարկում է որպես հակամարտության հանդեպ ռազմական մենեջմենտի մոնոպոլ դիրքի կորուստ: Ըստ այդմ, Մոսկվան դեմ չէ, որ հայկական առաջնագիծը համալրվի ամերիկյան հետախուզական, դիտարկման գերարդիական սարքավորումներով, բայց դեմ է, որ միջազգային պատասխանատվության մեխանիզմով փաստացի ամրագրվի արցախ-ադրբեջանական սահմանը:

Ժնեում Ալիեւը թերեւս Մոսկվայի օգնությամբ հերթական անգամ խուսանավեց այդ մեխանիզմին բանավոր համաձայնությունից հետո դե յուրե ամրագրման հեռանկարից: Դրան հաջորդում է արկերի ու Սպայկի օգտագործումը, որը «ուղեկցվում» է հայկական կողմի տեսանյութով եւ ցավոտ պատասխանի մասին նախազգուշացնող հայտարարությամբ:

Ալիեւին թերեւս «հիշեցնում» են հրադադարի պահպանման մեխանիզմի դե ֆակտո գոյության մասին, ցույց տալով, որ այն շարունակում է աշխատել: Ադրբեջանն արդեն ամիսեր առաջ իր համար զգացել է դրա աշխատանքի ցավոտ հետեւանքը: Մյուս կողմից, իհարկե, Ալիեւի համար երբեք նշանակություն չի ունեցել սեփական զինվորի կյանքը: Առավել եւս, երբ նա բավական լուրջ տնտեսա-քաղաքական խնդիրներ ունի Ադրբեջանի ներքին կյանքում:

Ավելին, հարց է, թե Ալիեւը որքանով է ինքը վերահսկում այդ կյանքը: ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում նրա ելույթի ընթացքում կնոջ եւ դստեր այսպես ասած ցուցադրությունը, որ հիշեցնում էր «ընտանիքի հոր» նկատմամբ «փափուկ ուժի» կիրառում, վկայեց, որ Ալիեւը առնվազն ընտանեկան շրջանակում կորցրել է որոշում կայացնողի կարգավիճակը:
Ըստ երեւույթին, ավելի է հասունանում եզրահանգումը, որ լարվածության թուլացման հարցում էական նշանակություն է ունենալու այն, թե երբ եւ ինչ մեխանիզմով է ստացվելու, որ Ալիեւը եւ կինը փոխանակեն «ամբիոնն» ու «սելֆիի ձողը»:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 52049 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ