Երևան
26 / Սեպտեմբեր / 2018

Հայաստանի ռուսական ռազմակայանը վերազինվում է

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզության տեխնիկական միջոցների ստորաբաժանման սպառազինությունը համալրվել Է ռուսական արտադրության «Ռադիոլամպ» ժամանակակից համալիրներով:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: Արդեն ուսուցման ձմեռային շրջանի սկզբին նոր համալիրները կսկսեն զորամիավորման հրամանատարությանը հետախուզական տվյալներով ապահովել «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում մարտավարական եւ հատուկ մարտավարական վարժանքների ընթացքում:

Մամուլի ծառայությունը նաեւ նշել Է, որ ռուսական զորամիավորման մարտական մեքենաների հավաքակազմերը շարունակում են վերազինվել ժամանակակից նմուշների ավիացիոն ռազմական ու հատուկ թրթուրավոր եւ թրթուրավոր զրահատանկային տեխնիկայով: Ընթացիկ տարում Երեւանի եւ Գյումրիի կայազորների զորամասերում նոր սպառազինության բաժինը ավելացել Է մինչեւ 60 տոկոս:

 

դիտվել է 15283 անգամ

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար»

Երևանի կտրուկ պատասխանը Բաքվի ռազմատենչությանը

Ես եմ գաղտնալսել, լոպազանում էիր` կբռնես կբերես․ դե ինձ բերեք․ Վահե Ավետյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են