Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Եթե մարդը ծառայությանը պիտանի չէ, ապա պատերազմական իրավիճակում առավել ևս պետք է հեռու մնա բանակից,

Չգիտեմ ով է պաշտպանության նախարարին առաջարկել, որ խաղաղ պայմաններում ծառայությանը ոչ պիտանի անձանց պատերազմական իրավիճակում բանակ տանեն , բայց բախտներս բերել է, որ նախարար մերժել կամ նույնիսկ չի քննարկել այդ հարցը:

Խաղաղ պայմաններում, եթե մարդուն զենքի հետ աշխատել չես սովորեցրել, անվտանգության ապահովման նրբությունները չես բացատրել, ապա պատերազմի ժամանակ նրան բանակ տանելուց պարզապես զոհերիդ թիվն ես բարձրացնելու:
Եթե մարդը ծառայությանը պիտանի չէ, ապա պատերազմական իրավիճակում առավել ևս պետք է հեռու մնա բանակից, որպեսզի պրոֆեսիոնալները իրենց ծառայությունը իրականցնեն:

Պարտադիր չէ, որ մեր բոլոր հերոսները զոհված, վիրավորված կամ խրամատների մեջով անցած լինեն: Կարելի է նաև այլ ոլորտներում հերոսներ փնտրել, ովքեր նույնքան օգուտ կտան երկրին, որքան խրամատում կռվող զինվորը, քանի որ շատ դեպքերում պատերազմենրի ելքը որոշում են ոչ միայն զինվորները այլ խրամատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռվում նստած գործիչները:

https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1439046169477448

դիտվել է 25888 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ