Երևան
24 / Փետրվար / 2018

Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատանքների որակին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։

Աշտարակ-Թալին հատվածում, որի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նախարարին ներկայացրեց կատարված աշխատանքները։ Ընդհանուր առմամբ արդեն կատարվել է 16.3 կմ բետոնապատում։ Ճանապարհի 61-րդ կմ-ում երկկողմանի բետոնապատումն ավարտվել է սահմանված ժամկետում։ Այստեղ յուրաքանչյուր ուղղությամբ բետոնապատվել է 2,8 կմ երկարությամբ ճանապարհահատված։

Առաջին հայացքից էլ ակնհայտ է կատարված աշխատանքի բարձր որակը։ Դրա մասին փաստում են նաև վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նախարարը հետաքրքրվեց աշխատանքի տեմպերն առավել արագացնելու, տեխնիկան ավելացնելու հնարավորությամբ՝ ընդգծելով, որ երկրորդ մեքենան խիստ անհրաժեշտ է աշխատանքների ընթացքն արագացնելու համար։ Ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում է գտնվում Ագարակ պատմահնագիտական արգելոցը, որը թվագրված է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։

Ըստ նախագծի՝ այստեղով պետք է անցներ ճանապարհի մի հատվածը: Հաշվի առնելով պատմահնագիտական նշանակությունը՝ որոշվել է փոխել ճանապարհի ծրագիծը, ինչի հետևանքով հնարավոր են նաև ժամկետների փոփոխություններ: Այս ճանապարհի մեկ այլ հատվածում էլ հնագիտական պեղումներն ընթացքի մեջ են։ Նախարարի հանձնարարականն է՝ բացառիկ ուշադրություն դարձնել հնագիտական նշանակության տարածքներին։ Մայրուղու 64-րդ կմ հատվածում հողային աշխատանքներ են ընթանում։ Աշխատում են շուրջօրյա՝ մի քանի հերթափոխով։

Միաժամանակ, տարբեր տեսակի տեխնիկա է գործի դրված։ Կատարվել են 1.7մլն մ3 հանույթի և 1.4մլն մ3 լիցքի աշխատանքներ։ Շինհրապարակում հզոր լուսարձակներ են տեղադրվել, որպեսզի աշխատանքները շարունակվեն նաև գիշերային ժամերին: 

դիտվել է 6281 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ահա թե ինչ է կատարվում օրգանիզմում սրտի կաթվածի ժամանակ

Եվրատեսիլյան կրքեր. ինչո՞ւ Հասմիկ Շիրոյանը վերջին պահին ներկայացավ այլ բեմադրությամբ

Տղան նկարում էր իր ընկերուհուն վեյկբորդ քշելից․ այն, ինչ տեղի ունեցավ վայրկյաններ անց, իսկական հրաշք...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....