Երևան
18 / Հունիս / 2018

Մոսկվայում կմասնակցեմ «ՎԳԻԿ 37-րդ Միջազգային Կինոփառատոնին» և կներկայացնեմ ԵԹԿՊԻ-ն ու Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը

««Ադապտացիա» -ն վավերագրական ֆիլմ է մեր Երևան քաղաքի ամենատարբեր անկյունների մասին,որտեղ ժամանակը անդադար հոսում է: Ադապտանում ենք մեր խնդիրներին,մեր ռիթմերին , մեր տարիքին,մեր քաղաքին ու ժամանակային հոսքին»,-Yelaket.am-ի հետ իր հաջողությամբ կիսվեց ֆիլմի հեղինակ Մանե Բաղդասարյանը:

Այս տարի ԵԹԿՊԻ-ում, Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցի 9 ուսանողներ նկարահանեցին 9 ֆիլմեր,որոնք սպասում են իրենց արժանի պարգևներին միջազգային հարթակներում: Դրանցից մեկը ''Ադապտացիա'' կարճամետրաժ վավերագրական ֆիլմն է: Այն ավելի շուտ ուղարկվեց փառատոնների և արդյունքները արդեն հայտնի են: Չինաստանում կայացաց ''Ասիայի Երիտասարդական Կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում'' այն ստացավ ''Լավագույն Մոնտաժ'' մրցանակը: 2000 ֆիլմերից, 29 երկրներից Հայաստանը մտավ 11 մրցանակակիրների մեջ: Առաջարկ ստացավ Ավստրալիայից` մասնակցելու '' The Beautiful country '' կինոփառատոնին:

- Ես նամակ ստացա Չինաստանի Կենտրոնական Հեռուստատեսությունից, որով ինձ առաջարկում էին, որ ֆիլմս մասնակցի Չինա-Ավստրալիական Կինոփատատոնին և ցուցադրվի այդ երկրներում` մրցութային ծրագրում: Ես միանշանակ համաձայնեցի` քանզի դա մեծ հաջողություն էր: Ես շատ ուրախ եմ,որ մեր Երևանը իր յուրահատուկ քաղաքացիներով և խնդիրներով ցուցադրվեց և կցուցադրվի այդ խոշոր երկրներում:
Նոյեմբերի 13-ին մեկնելու եմ Մոսկվա, որտեղ կմասնակցեմ ''ՎԳԻԿ 37 _րդ Միջազգային Կինոփառատոնին'' և կներկայացնեմ ԵԹԿՊԻ-ն ու Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը: "ՎԳԻԿ""-ից հրավեր ստանալը նույնպես մեծ հաջողություն եմ համարում: Մեր թեմաները պետք է դուրս գան և տարածվեն ամբողջ աշխարհում: 

Ֆիլմերը շատ տարբեր երկրներում է ցուցադրվելու: Առաջիկայում այն կցուցադրվի նաև Մոսկվայի Բարեգործական Կինոփառատոնում և Լոս Անջելեսում:Հաջորդ կայանը Հոլլիվուդն է: Առաջնային փուլը հաջողությամբ հաղթահարված է Հոլլիվուդյան Կինոգործիչների կազմած ծրագրում,որտեղ ''Ադապտացիա''-ն հազարավոր ֆիլմերից է ընտրվել:Մեր Երևանցիները իմ կողքին են եղել նկարահանումների ժամանակ: Նրանք շատ կարևոր դեր խաղացին իմ ֆիլմի իրականացման համար: Ես կարիք չունեյի դերասանների,քանի որ երբեք չէի գտնի նման կերպարներ: Ֆիլմ նկարահանելը հեշտ աշխատանք չէ,սակայն երբ հարազատ քաղաքումդ ես լինում,ամեն ինչ շատ թեթև է անցնում: Նկարահանումներն անց են կացել մոտ վեց ամիս: Մտնելով օրինակ, Արաբկիրի Բարեգործական Ճաշարան,ես հայտնվեցի մի ուրիշ աշխարհում,որտեղ կան միայնակ մարդիկ: Նրանց այստեղ է բերել սովը: Նրանց մեջ բոլորը բժիշկներ էին,պատմաբաններ,արվեստագետներ..մի խոսքով մտավորականներ,որոնք ծերության ժամանակ անտարբերության են մատնվել: Ես իհարկե այդ հարցին մոտեցել եմ ոչ թե կոպիտ,այլ դիտարկելով նրանց և ի ցույց դնելով նրանց վարքը` ես պարզապես տպավորություններ եմ ստեղծել մեր քաղաքի մասին: Շատ բան չգիտեյի մեր Երևանի մասին,և ֆիլմը հնարավորություն տվեց հասկանալ շատ հարցեր:

Ֆիլմի գաղափարը ինձ մոտ ծնվեց,երբ մտա տրոլլեյբուս: Նորից մի այլ աշխարհ: Կարծես այլ ժամանակաշրջան լիներ: Հետևելով ֆեյսբուքին @Manne,հայ հանդիսատեսը կարող է ծանոթանալ ''Ադապտացիա''ֆիլմին: Շուտով,"Կին'' Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է ֆիլմը: Մեր արվեստանոցի ևս մի ֆիլմ կարող են դիտել այս փառատոնի շրջանակներում ` Քրիստինե Ղազարյանի '' Կյաժը. Ռոբերտ Աբաջյան'' կարճամետրաժ վավերագրական ֆիլմը: Մենք մեր կուրսային աշխատանքները կինոշուկա դեռևս չենք հանում և մեր ֆիլմերը կարող են դիտել միայ փառատոնների ժամանակ,իսկ երբ լինի անպայման կիմանան բոլորը:

''Ադապտացիա'' ֆիլմում Հայ հանդիսատեսը կարող է տեսնել ինքն իրեն:
Դեռ առաջին ցուցադրությունից,որը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին. շատ տպավորություններով են կիսվել և ես շատ հուզված էի: Անչափ կիրթ հանդիսատես ունենք,որոնց անընդհատ ստիպում են դիտել ոչ սազական ''ֆիլմեր'': Շնորհակալ եմ Բոլոր Երևանցիներին ...

դիտվել է 19524 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

4 թուրք տղա ներս մտան, թուրքերեն բավականին կիրթ խոսելով, մեկը մի թեթև ոտքը կախ գցեց, հետ ընկավ ընկեր...

Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են