Երևան
19 / Հունիս / 2018

«Հրապարակ». «Փարավոնում» է եղել ողջ էլիտան

Հոկտեմբերի 20-ին «Փարավոն» ռեստորանային համալիում տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը, փեսացուն Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցի համասեփականատերերից մեկի որդին է:

Ներկա է եղել ՀՀ քաղաքական էլիտան, բացի վարչապետ Կարեն Կարապետյանից. Արա Բաբլոյանը Լեհաստանում էր, պատգամավորական կորպուսը ներկայացված է եղել մեծ կազմով:

Չնայած հարսանյաց հանդեսը Ծառուկյանի օբյեկտում էր, ի տարբերություն հավերժ «ներկա» Սամվել Ալեքսանյանի, վերջինս չի եղել: Ներկա է եղել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, իսկ ՊԵԿ-ի նոր ղեկավար Վարդան Հարությունյանը չի եղել։ Ոմանք կարծել են, որ պատճառը, հնարավոր է, ստուգումներն են ՍԱՍ-ում, սակայն նրա զավակները ներկա են եղել:

Հարսանիքը գրանցել է վերջին ժամանակների սենսացիան. Սերժ Սարգսյանը չի պարել: Հիշեցնենք, որ ՍԱՍ-ի Արտակն իշխանության սիրելիներից է, նա շախմատի հովանավորներից է, առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձած հայ շախմատիստներին «ոգեւորելու» համար նա ժամանակին Սերժ Սարգսյանի հետ Թուրին մեկնեց։

Նյութի աղբյուրը `  hraparak.am

դիտվել է 6952 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են