Երևան
19 / Սեպտեմբեր / 2018

Ինչու է հարկավոր մարմնին կարտոֆիլ քսել

Վիտամին B: B խմբի վիտամիններն օգնում են մաշկը պաշտպանել վաղաժամ կնճիռների առաջացումից և արևի ճառագայթներից։ Այն նաև օգնում է կանխարգելել շուրթերի չորությունը, գունատությունը։ Այս վիտամինը մաշկը պաշտպանում է վարակներից։ Վիտամին C: Վիտամին C-ն կոլագենի սինթեզի կարևոր գործառույթ է կատարում։ Սա կարևոր սպիտակուց է, որը հարկավոր է մաշկի ու հոդերի առողջության համար։ Այն մաշկը պաշտպանում է նաև ազատ ռադիկալների ազդեցությունից, օգնում է վերքերի արագ ապաքինմանը։

Վիտամին C-ն օգնում է նաև մաշկը խոնավ պահել։ Երկաթ։ Դեմքի գունատությունը վկայում է երկաթի անբավարարության մասին։ Ֆոսֆոր։ Այս տարրը հարկավոր է օրգանիզմի բջիջների ու հյուսվածքների սպասարկման համար։ Այն նաև նպաստում է մաշկի վերականգնմանը։ Կալցիում։ Օրգանիզմում կալցիումի բացակայությունը կարող է արագացնել ծերացման գործընթացը։ Այս հանքանյութի անբավարար քանակը մաշկն առավել ընկալունակ է դարձնում հիվանդությունների նկատմամբ։ Կալիում։ Կալիումն օգտակար է բշտիկների, մաշկի վնասվածքների բուժման համար։ Պղինձ։

Պղինձն օգնում է կանխարգելել մաշկի թուլացումը։ Ինչպես օգտագործել։ Կարող եք կարտոֆիլի բարակ շերտը քսել դեմքին, ինչպես նաև կարտոֆիլի հյութ օգտագործել։ Մաքրեք երկու միջին չափի կարտոֆիլ։ Քամեք կարտոֆիլի հյութը։ Բամբակի միջոցով քսեք մաշկին։ Թողեք 5-10 րոպե։ Դեմքը լվացեք տաք ջրով։ Օգտագործեք օրվա ընթացքում 1 անգամ։ 

դիտվել է 7713 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են