Երևան
20 / Փետրվար / 2018

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ

Հայաստանում խաղողագործությունն ու գինեգործությունը զարգացում են ապրում, և այստեղ արտադրված գինին այսօր արդեն ոչ թե ուղղակի ըմպելիք է, այլ հաճույք պատճառող ըմպելիք: ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Հայաստանում գտնվող Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր Յոն Հանֆը։

Գինու բիզնեսի մասնագետն առաջին անգամ Հայաստան է եկել 2008 թվականին և մինչ օրս ավելի քան 12 այց է կատարել Հայաստան՝ հասցնելով ծանոթանալ հայկական գինեգործության ողջ պատմությանը:

Պրոֆեսոր Հանֆը նշել է, որ Հայաստանն ունի գինեգործության հնադարյան պատմություն, և միջազգային շուկայում անհրաժեշտ է համադրել այդ պատմությունն ու բարձր որակը: Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի արտադրողը գիտակցի, որ գինու արտադրությունը չի սահմանափակվում գործարանում կամ մառանում. այդ երկար գործընթացը սկսվում է խաղողի մշակումից: Արտադրական ողջ շղթայի ընթացքում պետք է ապահովել որակը, և այդ ուղղությամբ առաջին քայլն անել այգիներում: Լավ որակի գինի ստանալու համար հարկավոր է լավ որակի խաղող ստանալ:

Հատուկ ոլորտի զարգացման համար հիմնված Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համոզված է, որ առաջիկայում մենք խոսելու ենք գինեգործության ոլորտում գրանցած հերթական հաջողությունների մասին, որին նպաստելու են թե՛ հիմնադրամի աշխատանքները, թե՛ ոլորտի մասնագետների գիտելիքները:

Ոլորտի մասնագետներ պատրաստելու համար 2014 թվականին «Սեմինա Քոնսալթինգ» ընկերության հետ համատեղ հիմնվել է Ի-Վի-Էն գինու ակադեմիան, որի համահիմնադիր, տնօրեն Վարդան Ուռուտյանն ընդգծում է, որ իրենց շրջանավարտներն անգործ չեն մնում: Իրենց կողմից տրված գիտելիքների շնորհիվ նրանք շատ արագ իրենց տեղն են գտնում աշխատաշուկայում՝ կարողանալով նաև ապահովել սահուն սերնդափոխություն գինեգործության ոլորտում:

 

դիտվել է 6738 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....