Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Առուշ Առուշանյանը ձգտել է «օրենքով գող» դառնալ. քրեականները նրան «արտաքսել են» Երեւանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն ամեն կերպ փորձում է խուսափել զինծառայությունից. այսօր էլ նա դեռ զորակոչային տարիքի է՝ 26 տարեկան:

Բայց չի զինակոչվել՝ առողջական խնդիրների վերաբերյալ զավեշտալի հիվանդությունների մասին փաստաթղթեր ներկայացնելով: Փոխարենը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ժամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երեւանում փորձել հարաբերություններ հաստատել:

Սակայն այդ ճանապարհին տարբեր սխալներ է թույլ տվել, ու բանը հասել է նրան, որ «գողականները» Առուշանյանին պարզապես արտաքսել են Երեւանից: Այս տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել անձամբ Առուշանյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

դիտվել է 27505 անգամ

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը