Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Մեկը տկլոր նկարվեց՝ բոլորը գրում են՝ էսինչի համարձակ ֆոտոշարքը, մեկը մի եզություն արեց՝ գրում են՝ անկաշկանդ պահվածքը

Ուրեմն, երբ Անրի Վեռնոն իր հայտնի Մայրիկ ֆիլմի նկարահանման համար դերասաններ էր ընտրում, մի կարևոր պայման կար.... Պայմանը խիստ էր ու քննարկման ենթակա չէր. մոր կերպարի համար ընտրվող դերասանուհին, նախքան այդ, չպետք է խաղացած լիներ որևէ մերկ կամ անպարկեշտ տեսարանում։ Էս մասին էի մտածում, ու... թերթում համացանցում տարբեր նկարներ...

Մի տեսակ տենդենց կա՝ հատկապես ջահել աղջիկների մոտ, չգիտեմ ուշադրության պակասից է, չհասկացվածությունից, տարատեսակ նորաձևոթյան ու ֆոտո սալոնների կողմից թելադրվող «ճաշակից», տղաների արժեհամակարգի անկումից, թե ընդհանրապես՝ տոտալ հանրային բարոյազրկումից... կամ բոլորն իրար հետ միասին վերցրած.... բայց....... մի տեսակ մոդա է. տարբեր աղջիկներ իրենց մարմնին ամենաֆանտաստիկ տարածաչափական դիրքերն հաղորդելով, հնարավոր ու անհնար բոլոր ձևերով ու պոզաներով ծռվելով ու հատուկ բարեմասնությունները առավելագույնս ընդգծելով՝ վուլգար ֆոտոներ են անում, ու դրանցով անզուսպ և անթաքույց լցնում համացանցը...՝ թաքուն հաճույք ստանալով տակը դրված «լայքերից»....

Մի կողմ թողնենք էն, որ հետո բողոքում են, թե ինչի՞ են հակառակ սեռի կողմից ընկալվում միայն իբրև մարմին, երբ հենց իրենք են ամեն կերպ ջանում էդպես ներկայանալ... Մի կողմ թողնենք նաև էն, թե ինչպես սահուն կերպով «եղեք գեղեցիկը» սկսեցին փոխարինել «եղեք սեքսուալ», կամ «եղեք ...» տերմիններով... Չասեք չկա էդպիսի բան... «կոտրենք կարծրատիպերը» եզրույթը սարքել են կուալտով փայտ ճղելու պես մի բան, ով հասնում, որտեղ խելքը փչում է ասում է՝ «կոտրենք կարծրատիպերը»... մի հարցնող էլ չկա՝ բայց արժի՞ կոտրել էդ կարծրատիպը կամ ընդհանրապես՝ ի՞նչ ասել է կարծրատիպ... Մի պահ նկատենք, թե ինչպես հետևողականորեն ամեն տեսակ այլանդակն ու լպիրշը ներկայացվում է իբրև համարձակ...

Մեկը տկլոր նկարվեց՝ բոլորը գրում են՝ էսինչի համարձակ ֆոտոշարքը, մեկը մի եզություն արեց՝ գրում են՝ անկաշկանդ պահվածքը... և այլն... Մեկը չի ասում, տո հորթեր, տկլոր լինելը համարձակություն չի, մարդ բնությունից մերկ է աշխարհ եկել... Իսկ ամոթը մարդուն բնորոշ որակ է։ Համարձակ է սահմանին, գյուլլի բերան հող մշակող գյուղացին կամ ծանր պայմաններում, բայց իր չորրորդ կամ հինգերորդ երեխային սպասող կինը..., իր սերունդների համար կյանքը վտանգի ենթարկող զինվորականը և այլն... էսպիսի շատերը, բայց ոչ երբեք լիրբը, անբարոյականը։ Իրերն իրենց անուններով պետք է կոչենք, տկլոր նկարվելը, էդ տկլոր նկարվել է, և սանձարձակությունը բնավ համարձակություն չէ։ Հայերեն սովորեք նախ...Չէ, սխալ չհասկանաք, մերկությունն ինքնին անբարո չէ... էլի կրկնեմ. մարդ մերկ է աշխարհ գալիս, մերկ նկար կա՝ հազարապատիկ բարոյական է դիտվում՝ քան շատ հագուկապով արված նկարներ....

մատուցելու հարց կա...հասանելիության հարց կա... հանրային լինել չլինելու հարց կա... Տերմինակոխ անելով, եթերներով, տարատեսակ թերթերով, հաղորդումներով, սեմինարներով, արդեն քանի տարի է կոնկրետ բռնաբարում են մեր ազգային տեսակային արժեհամակարգը... Ինչքան լրբություն կա՝ հերոսություն են որակում, իսկ իրական արժենքները՝ հետամնացության պիտակով՝ վարկաբեկում.... Վարկաբեկողներն էլ բաժանվում են անգրագետ ապուշների և հետևողական գործող սրիկաների խմբի... Շատ բան կա էս մասին ասելու, բայց հիմա այլ բան եմ ուզում հարցնել...
Սկզբից պատահական չսկսեցի Մայրիկ ֆիլմի օրինակով...

Մի հարց է տանջում... բա լավ, էսօր տենց վուլգար, կիսամերկ, ձեր բարեմասնությունները տարբեր ռակուրսներից նկարելով ու համացանցում ցփնելով, չեք մտածու՞մ, որ, ասենք, վաղը ձեր աղջիկ երեխան դրանք տեսնի, ի՞նչ կմտածի իրենց մամայի մասին... կամ, ասենք, ձեր տղայի կուրսեցին կամ բանակային ընկերը, վաղը ձեր նկարը ձեռքին եթե մոտենա ձեր որդուն ու ասի, լսի, բայց մերդ վախտին կարգին ծիտ էր հաա.. ի՞նչ պիտի զգա էդ տղան... (հետո պիտի ասեք, տղուս գլուխը տարան բանակում կերան, ինքնասպան եղավ կամ ...)....

Էսօր էդ «ձեզ բաժին հասած մի կյանքը», որ տենց «վայելում եք»՝ մենակ ձեր մասին մտածելով, բա մի պահ չեք մտածու՞մ, որ էդ կյանքը նախ և առաջ ձեզնից առաջ ապրած սերունդներին է պատկանում, որոնցից շատերն իրենց կյանքն են անգամ զոհել՝ ձեր միջոցով նաև իրենց ապրեցնելու համար, հետո ձեր սերունդներին է պատկանում, որովհետև էդ ձեր սիրուն աչքերի կամ բարեմասնությունների համար չի, որ նախնիները պայքարում էին... այլ սերունդների մեջ իրենց լինելիության... Եւ էդքանից հետո՝ նոր ձեզ է պատկանում... էդ կյանքը...

Մի հատ մտածեք էլի... լուրջ մտածեք... ասենք, ի՞նչ կզգայիք, եթե ձեր կուրսեցին բերեր ձեր ծնողի կիսամերկ «համարձակ» նկարը դեմ տար ու կուրսում նստած քննարկեին էդտեղ պատկերված մանրամասները....ոնց-որ դուք եք քննարկում էսօր ոմանց...

Վաղը, երբ կպատրաստվեք հերթական անգամ «ցնցել համացանցը» ձեր տուտուզի կամ այլ մարմնամասի ֆանտաստիկ դիրքով արված նկարով... հիշեք, որ մի քսան տարի հետո էդ նկարով կարող է ձեր երեխեքին ու ձեր ընտանիքը ցնցեն։

Զաքար Խոջաբաղյան

դիտվել է 16792 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ