Երևան
24 / Փետրվար / 2018

Կոչ կանեի բոլոր տղաներին և տղամարդկանց` երբևէ չխաղալ որևէ աղջկա կամ կնոջ ճակատագրի հետ` գործի դնելով նրանց զգացմունքների վրա ազդելու ցանկացած միջոց

ՈՐԸ ԿԼԻՆԵՐ ԻՄ ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՈՒՄԸ, ԵԹԵ ԻՄԱՆԱՅԻ, ՈՐ ՎԱՂԸ ՊԵՏՔ Է ՄԱՀԱՆԱՄ...
Քանի որ որպես կանոն մարդիկ մահից առաջ ավելի իմաստուն են դառնում և ավելի Աստվածավախ, ապա ինձ պատկերացնելով մահվանից հաշված ժամեր առաջ` իսկապես սկսեցի կաշվիս վրա զգալ այն, ինչը հավանաբար կզգայի նման պարագայում...և ինչ գրառում կթողնեի ֆեյսբուքի նման մարդաշատ վայրում, եթե իմանայի, որ դա իմ վերջին մուտքն է վիրտուալ աշխարհ...

❗Առաջին հերթին բոլորին կոչ կանեի մշտապես օգնել միմյանց, անկախ օգնության ձևից, չափից, տեսակից, նյութկան ու ոչ նյութական լինելուց: Իրար օգնելը այն քիչ բաներից է, որը երբեք ոչ մի տեղ չի անհետանում և չի կորչում: Եթե բոլորը պահեն այդ գաղափարը, ապա մենք մի բոլորովին նոր մոլորակ կստեղծենք մեր շրջապատում, տարածքում և ավելի մեծ մասշտաբներում: Իրար անշահախնդիր օգնելը` մեծագույն արվեստ է, որը նաև նպաստում է ինքնամաքրմանն ու հոգեպես և ֆիզիկապես էլ ավելի առողջ լինելուն: Առողջ եղեք` բարեկամներ...

❗Հաջորդը կոչ կանեի բոլոր տղաներին և տղամարդկանց` երբևէ չխաղալ որևէ աղջկա կամ կնոջ ճակատագրի հետ` գործի դնելով նրանց զգացմունքների վրա ազդելու ցանկացած միջոց: Բոլորն ուզում են սիրել և սիրվել, իսկ եթե Նա վստահում է քեզ, ապա դու պարտավոր ես ոչ միայն չչարաշահել նրա վստահությունը, այլև լիովին պատասխանատու լինել քո կատարած յուրաքանչյուր քայլի, դրանից բխող հետևանքների և այն ամենի համար, ինչի համար ստեղծել ես այդ վստահությունը: Հիշեք տղամարդիկ` երջանիկ կին ստեղծում ենք մենք, իսկ ոչ երջանիկ, կամ կիսատ-պռատ երջանիկ և ինչու չէ նաև բավականին երջանիկ` նրանք առանց մեզ էլ կարող են լինել...

❗Հաջորդը կոչ կանեի, որ յուրաքանչյուրը ստեղծեր ԻՐԵՆԸ: Ուրիշինը երբեք քոնը չէ, բացառապես այն դեպքերի, եթե այդ ուրիշը ինքը կամենա իր ունեցածով կիսվել ձեզ հետ, կամ պարզապես նվիրել, ինչպես և դուք կարող եք նվիրել նրան ինչ որ բան: Պետք չէ շարունակ անարդարություն փնտրել ուրիշների ունեցվածքի, փողերի և երջանկության մեջ, քանի որ այդ դեպքում դուք չեք հասցնի ստեղծել այն ամենը, ինչը կերջանկացներ ձեզ և ձեր շրջապատին...

❗...որպես անձնական խնդրանք` գուցե կոչ անեի գարնանը գնալ կինոթատրոններ և նայել իմ նոր և այս դեպքում արդեն վերջին` Արթնացիր / Wake up my love վերնագրով ֆիլմը, քանի որ ես այլևս չէի արթնանալու...

❗Եվ վերջում կհորդորեի շատ կարդալ և շատ ինքնակրթվել, քանի որ դա սահմաններ չճանաչող երևույթ է և դրա տվածը միակ արժեքն է, որը հնարավոր է նաև ձեզ հետ տեղափոխել ԱՅՆՏԵՂ...

https://www.facebook.com/photo.php?fbid=1700232950008257&set=a.206257896072444.51126.100000647064307&type=3&theater

դիտվել է 31999 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ահա թե ինչ է կատարվում օրգանիզմում սրտի կաթվածի ժամանակ

Եվրատեսիլյան կրքեր. ինչո՞ւ Հասմիկ Շիրոյանը վերջին պահին ներկայացավ այլ բեմադրությամբ

Տղան նկարում էր իր ընկերուհուն վեյկբորդ քշելից․ այն, ինչ տեղի ունեցավ վայրկյաններ անց, իսկական հրաշք...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....