Երևան
19 / Փետրվար / 2018

YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջերը. Ի՞նչն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր: Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլև, ոմանց բնորոշմամբ, չգիտեն` ինչն է արգելափակման պատճառը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսակետ է հայտնել, որ սա կարող է լինել այդ անձանց յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործված խարդախ մեթոդների հետևանք, երբ փորձել են դիտումներ և հավանություններ հավաքել:

«YouTube-ն արգելում է դրանք: Հնարավոր է նաև, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները: Բացի այդ` շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ: Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց: Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր: Բայց սա ընդամենը վարկած է»,- նշել է մեդիափորձագետը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 797 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Գոռ Վարդանյանը գործել է, որպես շարքային կուսակցական

«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սեյրան Սարոյան

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....