Երևան
24 / Սեպտեմբեր / 2018

Սիրուշոն ու ես մի քանի անգամ խոսել ենք նորից համագործակցելու մասին, պարզապես առիթ չի եղել ինչ որ բան իրականացնելու

Yelaket.am-ի զրուցակիցն է երգահան, գործիքավորող ԴերՀովան, ում հետ զրուցեցինք հայ երգարվեստի, <<Եվրատեսիլ>> երգի մրցույթի, երաժշտի սիրո մուսայի և Սիուշոյի հետ համագործակցությունը չշարունակելու մասին:

1.ԴերՀովա բեմական անունը Դու՞ք եք հորինել:

 Որովհետև արևմտահայերենում տառերի հնչողությունը տարբերվում է արևելահայերենից, օրինակ՝ ազգանունս Դեր Հովագիմյան է արտասանվում, ԴերՀովա բեմական անվան գաղտնիքն էլ հենց այդտեղ է։

2.Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝գործիքավորե՞լը, թե՞ երաժշտություն գրելը:

Ուրիշ մեկի գրած երգի գործիքավորելն ու իմ կողմից գրված երգի գործիքավորումը տարբեր են ինձ համար: Ինչպես օրինակ՝ երգիչը ավելի հոգով կկատարի իր գրած երգը, քան թե ուրիշի գրած երգը: Ենթագիտակցաբար ավելի սրտանց աշխատում եմ իմ գրած երգերի վրա: Համենայն դեպս վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի շատ գործիքավորել եմ ուրիշների երգերը: Դրա պատճառն այն է, որ ես նախընտրում եմ նորարարություն անել երաժշտության և հատկապես գործիքավորման մեջ, իսկ արդի երգիչներից շատերը ձգտում են պարզ ու <<ընդունված>> ոճերի երգեր կատարել:

3.Ձեր երգերն ունեն ուրույն ձեռագիր: Հայկական էստրադայից տարբերվո՞ղ արտիստների եք ընտրում,որպեսզի կատարեն Ձեր երգերը:

Չնայած որ բազում երգերի <<սևագրերի>> հավաքածու ունեմ, այնուամենայնիվ,երբ արտիստն ինձ է դիմում երգ գրելու կամ գործիքավորելու համար,նախընտրում եմ հանդիպել և հասկանալ՝ ինչպիսի երգ է պատկերացնում ,որ լինի վերջնական պրոդուկտը,որ սկսեմ երգը զրոյական վիճակից հավաքել:

4.Ո՞վ է Ձեզ համար հայ երգարվեստիամենաինքնատիպ երգիչը, երգչուհին:Ինչո՞վ են մյուսներից առանձնանում:

Եթե անկեղծ,ըստ իս շա~տ քիչ են:Գուցե տաս-տասնհինգ տարի առաջ շատ էին,բայց հիմա ցավով եմ ասում,քիչ են ինքնատիպ կատարողները: Հիմա շատ տխուր ու անհետաքրքիր եմ համարում մեր էստրադայի վիճակը:Չգիտեմ դա մեր՝ հայերիս բարդույթների պատճառո՞վ է,թե ուրիշ խանգարող բաներ կան, գուցե արգելքներ:Չգիտեմ,բայց հազվադեպ եմ հանդիպում երգչի կամ երաժշտի,ում կարող եմ իսկական արվեստագետ համարել:


Լիրա Քոչարյանի <<Արցախի ձայներ>> նախագիծը,իրոք,շատ հետաքրքիր ու հաջողված եմ համարում,լրիվ ուրիշ մակարդակի աշխատանքներ են անում,նկատի ունեմ բարձր որակ է:Հասմիկ Կարապետյանը շատ տարբեր ոճերի մեջ է հանդես եկել,բայց մեկ է,միշտ տարբերվել է մյուսներից,և հենց դա է եղել առիթը,որ բազմաթիվ անգամներ ցանկություն եմ ունեցել աշխատել իր հետ:Ռեինկարնացիայի հայկական ռեգգի ոճը նորություն էր ու դեռ է:Ինգա և Անուշ Արշակյանները սկզբից շատ էին տարբերվում և հետաքրքիր էիր: Կան նաև արդի յուրօրինակ երաժիշտներ,որոնցից են՝Միքայել Ոսկանյանը,Հայկ Կարապետյանը և իհարկե իմ շատ սիրելի ու հարգելի բազմատաղանդ Գարեգին Առաքելյանը,ով <<Գաթա>> բենդից է:

5.Տարիներով աշխատել եք արտերկրի արտիստների հետ:Ինչու՞ որոշեցիք վերադառնալ Հայաստան և այստեղ ստեղծագործել:

Վերադառնալ բառն իմ դեպքում ճիշտ չեմ համարում օգտագործելը,պարզապես տեղափոխվել եմ,փոխել եմ բնակությանս վայրը:Իրականում ծնվել ու մեծացել եմ Կանադայում,բայց ինձ վաղուց հետաքրքրում էր Հայաստանում ապրող հայի հետ ավելի մոտ շփվելը,հայ երգիչների հետ շփումը,ապրել և ստեղծագործել հենց այս հողում:Երբեք նպատակ չեմ ունեցել Հայաստանում ընդմիշտ բնակություն հաստատել,բայց արդեն ուղիղ 15 տարի է անցել ու մի վայրկյան անգամ մտքովս չի անցել այստեղից թողնել ու հեռանալ:Տեղափոխվելուց հետո առաջին տարիների ընթացքում շարունակում էի համագործակցել արտերկրի երգիչների հետ,սակայն ինչքան էլ որ ասում ենք,որ այս դարում դյուրին է համացանցի միջոցով համագործակցելը,մեկ է, դեմ առ դեմ նստելն ու աշխատելը այլ բան է:Տարիների ընթացքում արտերկրի արտիստների հետ համագործակցությունները ավելի են քչացել՝ չնայած որ զարմանալիորեն լինում են առաջարկներ այնտեղից,որտեղից քիչ ես սպասում:Օրինակ՝ հաճախ եվրոպական երգիչներ են կապ հաստատում համագործակցելու նպատակով,հուսամ 2018 թվականին ավելի շատ առիթներ կլինեն,որ իրականացնենք մեր մտքերը,բայց դա նշանակում է նաև,որ պետք է ավելի շատ բացակայեմ հայրենիքից:

6.<<Եվրատեսիլ>> երգի մրցույթին Ձեր հեղինակած <<Քելե,քելե>> երգը Սիրուշոյի կատարմամբ ամենաշատը սիրվեց և բարձր հորիզոնական գրավեց: Ինչու՞ այլևս <<Եվրատեսիլի>> համար երգեր չեք գրում:

Անկեղծ ասած <<Եվրատեսիլյան>> երգեր էլի եմ գրել: Էմմի համար <<Այո>> երգն էի գրել և գործիքավորել,սակայն այն չընտրվեց և Էմմին գնաց մեկ այլ երգով ներկայացնելու մեր երկիրը:Արամ MP3-ին էլ էի հանդիպել այդ տարի և երգի սևագիր էի ներկայացրել,բայց իրենց ընտրած երգը արդեն պատրաստ էր և ուներ մեծ պոտենցիալ հաջողություն ունենալու համար:Իվետայի համար էլ էի երգ ներկայացրել,որը գրել էի շվեդացի հեղինակի հետ համատեղ,սակայն դա էլ չգնաց մրցույթին մասնակցելու:

<<Մանկական Եվրատեսիլ>>-ում էլ էի առաջ շատ ակտիվ,Վլադիմիր Արզումանյանի կատարած <<Մամա>> երգն էի գործիքավորել,նաև գրել ու գործիքավորել եմ ևս երկու երգեր,որոնք տեղական նախընտրական մրցույթներին էի ներկայացրել:Եվրոպական տարբեր երգիչներից բազմաթիվ առաջարկներ են եղել,որ երգ գրեմ,իրենք ներկայացնեն,անգամ ժամանակին Թուրքիայի մասնակցի կողմից է առաջարկ եղել:

7.Ինչու՞ չշարունակվեց համագործակցությունը Սիրուշոյի հետ:

Անկեղծ ասած՝ Սիրուշոն ու ես մի քանի անգամ խոսել ենք նորից համագործակցելու մասին, պարզապես առիթ չի եղել ինչ որ բան իրականացնելու:

8.Ի՞նչն է պակասում հայ էստրադային:

Որտեղի՞ց սկսեմ:Տաղանդը կա,արվեստի շունչն ու զգացողությունն է պակասում:Այս ամռանը մասնակցելով <<Նվակ>> երաժշտական նախագծին,ծանոթացա շատ հետաքրքիր,տաղանդավոր երիտասարդների հետ,ովքեր շատ ասելիք ունեն,պարզապես չունեն միջոցներ,որ իրենց ձայնը լսելի լինի:Բոլոր հայկական հեռուստաալիքները զբաղված են կրկնվող ու իրենց սպառած ոճի երգեր ու տեսահոլովակներ հեռարձակելով,կարծես չափանիշներ չլինեն՝ ինչն է եթերայինը և ինչը՝ոչ:Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդ սերնդի կատարողներ,իրենց պարզապես իմպուլս է հարկավոր,աջակցել է պետք,որ ժողովրդին,հանրությանը ճանաչելի լինեն:Փառք Աստծո,You tube-ը կա,որն ամբողջ աշխարհով դարձել է թիվ մեկ երգիչներ գտնելու հարթակը:Գուցե մի օր,ինչ-որ մեկի համար համացանցում ալիք կստեղծվի,որը միջոց կդառնա ծանոթանալ նոր տաղանդների հետ:Իրականում սա միայն հայկական էստրադայի խնդիրը չէ, համատարած է,ամբողջ աշխարհում էլ նույն վիճակն է:

9.ԴերՀովա երաժշտի մուսան անընդհատ փոփոխվու՞մ է:

Իսկ դա էլ թող գաղտնիք մնա:

Նարինե Պետրոսյան

դիտվել է 13778 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են