Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Արամ Mp3-ը բացահայտում է Իվան Ուրգանտի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մանրամասները

Արամ Mp3-ի և Գարիկ Պապոյանի «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումն արդեն երկու անգամ եթեր է հեռարձակվել, և այս թողարկումներն աչքի են ընկել հայտնի հյուրերով, երաժշտական կատարումներով ու հետաքրքիր ռեպորտաժներով։

Ամբողջ աշխարհում հայտնի երեկոյան շոուի ֆորմատով արված այս հաղորդումը հավակնում է դառնալ հայկական հեռուստաեթերի ժամանցային ոլորտի ամենահայտնի ու սիրված ծրագրերից մեկը։

Արդյո՞ք Արամին ու Գարիկին կհաջողվի հաղորդման որակն ու նշաձողը պահել բարձունքում, և ի՞նչ հյուրեր ու անակնկալներ են սպասվում առաջիկայում. այս և այլ հետաքրքիր մանրամասների շուրջ BlogNews.am-ը զրուցել է երգիչ, հումորիստ Արամ Mp3-ի հետ։

«Հաղորդման հաջողության գրավականը կախված է նշաձողը բարձր պահելուց։ Բոլորս էլ գիտակցում ենք դա ու փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի որակն աստիճանաբար բարձրացնենք։

Ոչ ոքին ձեռնտու չէ նշաձողն իջեցնել, հակառակ դեպքում ուղղակի չէինք ստանձնի այս աշխատանքը»,- ասաց Արամը։

Նրա խոսքով՝ այս օրերին բազմաթիվ կարծիքներ ու արձագանքներ են հնչել հաղորդման մասին, և մեծ մասը դրական են արտահայտվել՝ ասելով, որ իրենց դուր է եկել ծրագիրը. «Ֆորմատն այնքանով է հետաքրքիր, որ կարելի է դրանում ներառել ցանկացած բան՝ երաժշտականից, հումորայինից սկսած մինչև հետաքրքիր հարցազրույցներ՝ ներգրավելով հյուրերի։ Նման ծրագիր անհրաժեշտ էր, որ լիներ մեր եթերում, և լավ է, որ եղավ։ Կարող եմ ասել, որ արդեն սիրվել է հեռուստադիտողի կողմից։

Բնականաբար, մենք դեռ նոր ենք սկսել և ամեն հաղորդմանը պետք է ավելի ու ավելի կատարելագործվենք։ Կարևորը՝ բոլորի մոտ դրական տրամադրվածություն լինի։ Կան որոշ բաներ, որոնք տարբեր հեռուստահարթակներ թույլ չեն տվել իրականացնել՝ ֆորմատից ելնելով, իսկ այստեղ հնարավոր է իրականացնել գրեթե ամեն ինչ, մենք էլ փորձում ենք անել հնարավորը, որպեսզի հետաքրքիր լինի»։

Նախորդ երկու հաղորդումների ընթացքում «Լավ երեկո»-ին հյուրընկալվել են «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Մարկուս Միլլերը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դերասան Հայկ Մարությանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Արամն ասում է՝ փորձում են այնպես անել, որ հյուրերն իրենց հնարավորինս ազատ ու անկաշկանդ զգան. երեկոյան շոուի ֆորմատն է այդպիսին. «Ջերմ ընտանեկան մթնոլորտ, որտեղ կարող ես խոսել, խաղալ, հումորներ անել, երգել, և այլն։

Այդպես եղավ Նիկոլ Փաշինյանի դեպքում, և այդ թողարկումը շատ սիրվեց հանրության կողմից։ Շատ ուրախ եմ դրա համար»,- անկեղծացավ Արամը։

դիտվել է 5016 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա