Երևան
19 / Հունիս / 2018

Գլենդելում 2 հայ կանանց պայմանական ազատազրկման են դատապարտել մահացու ելքով վթարի համար

Գլենդելում մայր եւ դուստր հայուհիները պայմանական ազատազրկման են դատապարտվել եւ պարտավորվել տուգանք վճարել 81-ամյա Մարտիրոս Հարությունյանին վթարի ենթարկելու համար։

Անցյալ տարվա ապրիլի 16-ին Հարությունյանը սահմանված վայրում ճանապարհն անցնելիս էր եղել, երբ նրան հարվածել էր մեքենան, որի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնում է Glendale News-Press–ը։

Հետաքննությունը պարզել էր, որ մեքենայի ղեկին էր եղել 67-ամյա Գոհար Դավթյանը։ Ավելի ուշ կնոջը եւ նրա 41-ամյա դստերը՝ Ալինա Դավթյանին կալանավորել էին։ Վերջինիս մեղադրում են հանցագործությանը մասնակցելու եւ կեղծ ապահովագրական հայց ներկայացնելու մեջ։

Սեդանը, որի ղեկին նստած էր Դավթյանը, վնասվել էր, սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ այն վնասված էր եղել մեկ այլ բախման հետեւանքով։ Մայր ու դուստր չեն հերքում մեղադրանքները։

Ավագ Դավթյանին դատապարտել են 3 տարվա փորձնական շրջանի, 720 հասարակական աշխատանքների եւ 300 դոլար տուգանքի։ Նրա դուստրը նույնպես պայմանական ազատազրկման եւ 30 օրվա հանրային աշխատանքների է դատապարտվել ու պարտավորվել 3000 դոլար տուգանք վճարել։

դիտվել է 1658 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են