Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Սերժ Սարգսյանն ազատեց Պուտինին

Վիետնամում տեղի ունեցած Ասիա-խաղաղօվկիանոսյան Վեհաժողովի շրջանակում, երբ մասնակից առաջնորդները կանգնել են խմբակային լուսանկարի համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին: Նրանց միջեւ տեղի է ունեցել ձեռքսեղմում: Պուտինն ու Թրամփը խմբակային լուսանկարում գտնվել են միմյանց կողքի:
Վիետնամի Վեհաժողովից առաջ սպասվում էր նրանց պաշտոնական հանդիպումը, սակայն դրա փոխարեն ի վերջո եղավ ոտքի վրա ձեռքսեղմում՝ լուսանկարի առիթով:


Ընդ որում, հանդիպումն ամենայն հավանականությամբ չկայացավ ամերիկյան կողմի ցանկության բացակայության պատճառով, դատելով դրա վերաբերյալ հայտարարություններից:

Բանն այն է, որ ռուսական կողմը հենց սկզբից հավաստում էր պատրաստակամությունը եւ խոսում նույնիսկ ժամկետի մասին: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը հայտարարեց, որ հանդիպումը իմաստ չունի, եթե այն չի ունենալու արդյունք:


Ամերիկյան կողմին թերեւս չի գոհացրել կամ օրակարգը, կամ Պուտինի տրամադրվածությունը դրա հանդեպ: Բոլոր դեպքերում, ՌԴ նախագահը հայտնվեց բավականին անհարմար վիճակում, քանի որ Մոսկվայի համար ամերիկա-չինական բարձր մակարդակի հանդիպումից հետո շատ կարեւոր էր Թրամփ-Պուտին հանդիպումը, որպեսզի ցույց տրվեր, որ կարեւոր հարցերը շարունակվում են լուծվել երկու երկրների մակարդակով:

Այլ կլիներ վիճակը, եթե չլիներ Վիետնամի Վեհաժողովի առիթը: Բայց երբ Թրամփն ու Պուտինը գտնվում են միեւնույն ժամանակ միեւնույն վայրում, բայց նրանց միջեւ չի լինում հանդիպում, այն էլ Թրամփի եւ Չինաստանի նախագահի հանդիպումից գրեթե անմիջապես հետո, ապա փաստացի նշանակում է, որ Պուտինին դնում են խաղից դուրս:


Դա իհարկե այդքան էլ այդպես չէ բառի ուղիղ իմաստով, քանի որ կան միջազգային մի շարք դաշտեր, որտեղ հնարավոր չէ չխաղալ Պուտինի հետ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ գլոբալ խաղի իմաստով ՌԴ նախագահին Վիետնամում «նստեցրին պահեստայինների նստարանին»:


Նա ստիպված կլինի նոյեմբերի 13-ին խաղալ այսպես ասած «առաջին լիգայում», ընդունել Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Դա ավելի շուտ կլինի «մեկուսացվածների լիգա», որտեղ սակայն թերեւս ավելի ամուր են Պուտինի դիրքերը, ընդ որում՝ Հայաստանի շնորհիվ:


Դա գուցե հնչի տարօրինակ, նկատի ունենալով հանգամանքը, որ մի քանի տարի շարունակ Հայաստանի շահն ու անվտանգությունը ՌԴ համար եղել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերության այսպես ասած մանրադրամ:

Բայց ներկայում իրավիճակը փոխվել է, եւ ամերիկա-չինական հարվածը ստացած ՌԴ նախագահը ստիպված է դեմքը պահել գոնե Էրդողանի մոտ:


Իսկ այդ հնարավորությունը Պուտինին կարող է տալ միայն Հայաստանը: Երեւանը տվեց այդ հնարավորությունը:

Սերժ Սարգսյանը Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ պետք է կատարվի Ժնեւի, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգը:


Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը Վիետնամից հետո Պուտինին հնարավորություն կտա քիչ թե շատ ինքնավստահ զգալ Էրդողանի հետ հանդիպմանը: Ինչո՞վ է Պուտինը շնորհակալություն հայտնելու Սարգսյանին:

Գուցե նա համարի, որ Հայաստանի շահի վրա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ինտենսիվ առեւտրով չզբաղվելն արդեն իսկ բավարար է:

Սակայն բանն այն է, որ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մեծահոգաբար, այլ պարզապես ստիպված է հրաժարվել այդ առեւտրից, մի շարք գործոններից ելնելով՝ թե ամերիկա-չինական կառուցվող «պատի», որը կարող է ձգվել ընդհուպ Կովկաս, թե այդ թվում նաեւ ապրիլյան պատերազմում հայկական զինուժի եւ հասարակության ստեղծած նոր իրավիճակից:


Պարզապես, հրաժարվելու դիմաց նա կամ «փոխհատուցում» պետք է վճարի թուրքերին ու ադրբեջանցիներին, կամ Հայաստանը Վիեննայի հարցում իր սկզբունքային դիրքորոշումով կարող է Պուտինին ազատել այդ փոխհատուցման պարտավորությունից:


Հետեւաբար, Ռուսաստանի նախագահը ունի Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնելու անհրաժեշտություն:

Հարցն այն է, թե Սարգսյանն ինչ ակնկալիք ունի այդ մասով՝ շնորհակալությունը կակնկալի Հայաստանում իշխանության հարցում իր պլաններին չխանգարելու՞, թե՞ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրին չխանգարելու տեսքով: Թեեւ դա գուցե նույնն է:

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/164550

դիտվել է 57082 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ