Երևան
26 / Սեպտեմբեր / 2018

Խաղաղ օվկիանոսում «կողպված» ջուր են հայտնաբերել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի հետազոտողները Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում ջուր են հայտնաբերել, որն արդեն ավելի քան 5 հազար տարի երբեք մակերես չի բարձրացրել։ Այս մասին հայտնում է Nature ամսագիրը։

Մոտ 2 կմ խորության վրա հատուկ շերտի մեջ «կողպված» ջուրը երբեք օդի հետ չի շփվել։

«Ռադիոածխաջրածնային անալիզը ցույց է տվել, որ առավել հին ջուրը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածների խորքերում է։ Այդ խորության վրա անցնում է «ստվերային գոտի», որտեղ գրեթե բացակայում է ուղղահայաց շարժումը, ինչն էլ ջուրը այդ շրջանում դարերով կանգնած է պահում»,- ասել են գիտնականները։

Մասնագետները նշում են, որ որոշ տեղերում օվկիանոսի հատակի ռելիեֆը գեոթերմալ աղբյուրները փոխում են սառը ջրի շարժումը։ Այս հոսանքները շարժվում են օվկիանոսի հատակով հյուսիս, իսկ ավելի թեթեւ տաք ջուրը դրա տակով հոսում է հարավ։

Սակայն որոշ տեղերում այդ ցիրկուլյացիան խախտված է։ Ջրային հոսքերի շարժի հետագծում տարբերությունը թույլ է տվել յուրահատուկ գրպան ձեւավորել, որտեղ կուտակվում է ջուրը եւ չի բարձրանում մակերես։

դիտվել է 36957 անգամ

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար»

Երևանի կտրուկ պատասխանը Բաքվի ռազմատենչությանը

Ես եմ գաղտնալսել, լոպազանում էիր` կբռնես կբերես․ դե ինձ բերեք․ Վահե Ավետյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են