Երևան
24 / Սեպտեմբեր / 2018

Վանա լճում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի հնագույն ամրոց

Թուրքիայի «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց:

Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին, գրում է «Anadolu» լրատվական գործակալությունը:

Թուրք պրոֆեսորի խոսքով` ամրոցը ջրի տակ է անցել, քանի որ լճի մակարդակը վերջին 100-ամյակի ընթացքում բարձրացել է շուրջ 150 մետրով: Ըստ նրա՝ բարեբախտաբար ամրոցի պատերը լավ են պահպանվել և բոլորովին չեն վնասվել:

Դրան նպաստել է մասնավորապես այն, որ լճի ջուրը աղի է: Թուրք պրոֆեսորի կարծիքով լիճը, որն իր մեջ բազմաթիվ առեղծվածներ է թաքցնում, կարող է գրավել դայվինգի սիրահարներին ու հնագետներին: Հիշեցնենք, որ Ուրարտուն, կամ Վանի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9–6–րդ դարերում։ 

դիտվել է 6140 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են