Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Նեմեց Ռուբոյի խոշոր սկանդալային հաղթանակը

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 4-1 խոշոր հաշվով հաղթել է Բելառուսին: Խաղից հետո միջազգային ԶԼՄ-ները գրել են խաղի պայմանավորված լինելու մասին, հղում անելով բուքմերքերական ընկերություններում խաղի ընթացքում գործակիցների անոմալ շարժերի հետ:


Մասնավորապես, Federbet ընկերությունը, որը զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ, կասկածի տակ է դրել Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքը: Մինչեւ հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել, եւ 2 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից:

Նշվում է, որ բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու, եւ չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Բելառուսի հետ խաղի պայմանավորված լինելը:
Հայաստանի հավաքականը մի քանի անգամ հայտնվել է սկանդալների մեջ: Մասնավորապես, 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ խաղը, երբ Ռուբեն հայրապետյանը մի քանի ֆուտբոլիստների մեղադրեց «խաղը ծախելու» մեջ, կամ տարիներ առաջ Հունաստանի հետ խաղը, երբ նույնիսկ նշվում էր կոնկրետ գումարի չափը՝ մեր հավաքականի պարտության դիմաց:


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե Հայաստանի հավաքականը ձախողվի. «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ», ասել էր նա երկրպագուների հետ հանդիպմանը:


Հայաստանի հավաքականը ձախողվեց, մեղմ ասած ձախողվեց, քանի որ կրած պարտությունները այսպես ասած սովորական խաղային պարտություններ չէին, այլ մոտիվացիայից զրկված բարոյալքված հավաքականի ձախողում: Սակայն Նեմեց Ռուբոն ու հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանը նույնիսկ ներողություն չխնդրեցին երկրպագուներից, չխոսելով արդեն հրաժարականների մասին:

Ֆեդերացիայի նախագահը մնաց, իսկ մարզչի պայմանագիրը օրերս երկարացվեց երկու տարով:
Երկրպագուների հետ այդ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանը նաեւ ասել էր. «Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»:
Հետաքրքիր է՝ սուտ խոսելը թասիբի նշա՞ն է, կամ հաջողվե՞լ է վերացնել հայկական առաջնության տոտալիզատորը:

Կամ արդյոք այդպիսով խախտվել էր ֆուտբոլում Ռուբեն Հայրապետյանի մենաշնորհը, այդ թվում տոտալիզատորների մասով, երբ ներսում հայտնվել էր «մրցակից», եւ դա էլ թասիբի էր գցել նրան, ու նա կարգավորել է այդ հարցը: Դա կլիներ Ռուբեն Հայրապետյանի խոշոր հաղթանակը:


Իսկ հնարավո՞ր է «ներքին տոտալիզատորն» է այս սկանդալի հետեւում:
Իսկ հայկական ֆուտբո՞լը… դե, դա երկրորդական խնդիր է:

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/164570

դիտվել է 40644 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ