Երևան
24 / Փետրվար / 2018

Հայտարարվել է վարչապետի նոր թեկնածուի անունը

Վիգեն Սարգսյանը Հայաստանի առանցքային քաղաքական գործիչներից է եւ պատահական չէ, որ նա գլխավորում էր խորհրդարանի ընտրության ՀՀԿ ցուցակը, խորհրդարանում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Զինծառայության մասին օրենքի քննարկման ընթացքում: Նա այդպես պատասխանել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: «Եվ նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն, որի պատկերը դուք տեսնում եք այս դահլիճում», հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանն անվանական առումով լիովին իրավացի է՝ ՀՀԿ խորհրդարանական ցուցակը գլխավորել է Վիգեն Սարգսյանը, բայց ահա հայտարարության երկրորդ մասը՝ նրա առաջնորդությամբ կայուն մեծամասնություն ունենալու մասին, մեղմ ասած դե ֆակտո չի համապատասխանում իրականությանը: Դրանում համոզվելու համար պարզապես անհրաժեշտ է պտտել ՀՀԿ նախընտրական հոլովակներն ու նախընտական հանդիպումների տեսագրությունները, որտեղ «անզեն աչքով» տեսանելի կլինի, որ ՀՀԿ «կայուն մեծամասնությունը» ձեւավորվել է ոչ թե Վիգեն Սարգսյանի, այլ Կարեն Կարապետյանի առաջնորդությամբ, եւ նա է եղել «առաջին ջութակը»:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակը չգլխավորեց այն պատճառով, որ խնդիրներ կային Հայաստանում մշտական բնակության հետ կապված: Բայց Կարապետյանը ոչ միայն աշխույժ մասնակցել է ընտրարշավին, այլ գործնականում հենց նրա վրա էր կառուցված այդ արշավը:

Վահրամ Բաղդասարյանն այդ ամենն անկասկած շատ լավ գիտե, եւ նրա հայտարարությունն ամենեւին անտեղյակության կամ թյուրիմացության, շփոթության հետեւանք չէ: Բաղդասարյանի հայտարարությունը իշխանության մեջ ստեղծված իրավիճակի արդյունք է: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը խոսելով Վիգեն Սարգսյանի առանցքային գործիչ լինելու եւ նրա առաջնորդությամբ կայուն մեծամասնություն ունենալու մասին, փաստացի տալիս է 2018 թվականի վարչապետի թեկնածուի անուն կամ հայտ:

Մյուս կողմից, առաջնորդությունն իհարկե հարաբերական հասկացություն է, եւ նախընտրական արշավի Առաջին դեմք լինելը դեռեւս չի նշանակում լինել առաջնորդ, եւ Վահրամ Բաղդասարյանը գուցե իրավացի է նաեւ այն առումով, որ իրական առաջնորդողը Վիգեն Սարգսյանն էր, իսկ Կարեն Կարապետյանը՝ պարզապես ՀՀԿ «գովազդային դեմքը», որի հետ կուսակցության պայմանագրի ժամկետը լրանում է:
Համենայն դեպս, հետաքրքիր է, որ Վահրամ Բաղդասարյանն ի պաշտպանություն Վիգեն Սարգսյանի անկեղծանում է այժմ, երբ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը հայտարարել են մեկ միլիարդ դոլարի ներդրումային համաձայնության մասին, որը գործնականում կարեւոր է ոչ այնքան որպես տնտեսական թիվ եւ հեռանկար, որքան որպես քաղաքական համաձայնություն, որի «արանքից» դուրս է եկել Կարեն Կարապետյանը:

Համենայն դեպս, մինչ այդ էլ եղել են Վիգեն Սարգսյանին պաշտպանելու առիթներ, սակայն թե Վահրամ Բաղդասարյանը, թե որեւէ այլ ՀՀԿ-ական չի անկեղծացել այնքան, որ ՀՀԿ խորհրդարանական «կայուն մեծամասնության»՝ այսինքն վարչապետի հարց լուծելու ունակ մեծամասնության առաջնորդ հռչակի Վիգեն Սարգսյանին, ակնարկելով, որ Կարեն Կարապետյանը փաստորեն չունի մեծամասնություն:

Այդ իմաստով, Վահրամ Բաղդասարյանը բացում է խաղաքարտերը: Մյուս կողմից իհարկե հարց է առաջանում, թե ինչու, եւ արդյոք դա Վիգեն Սարգսյանի պաշտպանություն է, թե՞ հակառակը՝ նրան ժամանակից շուտ դարձնում է թիրախավորման ենթակա:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

 

դիտվել է 102950 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Ահա թե ինչ է կատարվում օրգանիզմում սրտի կաթվածի ժամանակ

Եվրատեսիլյան կրքեր. ինչո՞ւ Հասմիկ Շիրոյանը վերջին պահին ներկայացավ այլ բեմադրությամբ

Տղան նկարում էր իր ընկերուհուն վեյկբորդ քշելից․ այն, ինչ տեղի ունեցավ վայրկյաններ անց, իսկական հրաշք...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....