Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Հարսանեկան օրացույց կամ ե՞րբ է ամուսնանալու ամենահարմար ամիսը

Դուք ցանկանում եք ամուսնանալ, սակայն դեռ չե՞ք կողմնորոշվում՝ որ ամսին: Ահա, ձեզ ենք առաջարկում մի հարսանեկան օրացույց, ըստ որի՝ կարող եք ընտրել ամուսնության համար հարմար ամիսը:

Հնում մարդիկ շատ նրբանկատորեն էին մոտենում ամուսնության ամսի ընտրությանը, հավանաբար այդ պատճառով էլ ամուսնալուծությունները քիչ էին լինում:

Թե որքանով այս օրացույցն օգտակար կլինի, մի բան պարզ է՝ յուրաքանչյուր ոք ինքն է իր ճակատագրի տերը և պետք չէ տրվել նախախնամություններին, իսկ ամուսնության մեջ երջանիկ լինելու առհավատչյան սերն է, հավատարմությունը, վստահությունն ու փոխըմբռնումը:

Հունվար – Տարվա առաջին ամիսը հարսանիքի համար ամենահաջող ամիսը չէ: Կանանց, ովքեր ամուսնանում են հունվար ամսին, վիճակված է մնալ այրի, կամ էլ հնարավոր է՝ ամուսինը ձեռք բերի լուրջ հիվանդություն:

Փետրվար – Եթե դուք որոշել եք ամուսնանալ փետրվար ամսին, ապա մեկմեկու հանդեպ ջերմությունն ու մեղմությունը կպարուրի ձեզ ողջ կյանքում:

Մարտ – Գարնան առաջին ամիսը հարմար է այն զույգերին, ովքեր ցանկանում են իրենց կյանքը կապել անդադար շարժի, ճանապարհորդության, ուղևորության, գնալ-գալու հետ: Մարտ ամիսը ձեր կյանքը կվերածի մշտական ճանապարհորդության:

Ապրիլ – Հարսանիքի համար լավ ամիս է: Նրանք, ովքեր որոշել են հարսանիքն իրականացնել ապրիլ ամսին, նրանց կյանքում ամեն ինչ կլինի արդար կերպով: Կյանքում կինն ու ամուսինը կապրեն և՛ երջանկություն, և՛ հիասթափություն, սակայն ամեն ինչ կլինի հավասարակշռության մեջ:

Մայիս – Լավ ամիս է, սակայն միայն ոչ ամուսնության համար: Այս ամիսը ոչ մի լավ բան չի խոստանում՝ բացի անհանգստություններից և դատարկությունից:

Հունիս – Ամուսնության համար գերազանց ամիս է: Տարվա բոլոր ամիսներից միայն հունիսն է խոստանում զույգերին միմյանց հանդեպ հարատև սեր և հավատարմություն: Այնպես որ, եթե որոշել եք, որ ձեր հարսանիքը լինի հունիս ամսին, ապա 50 տարի անց հենց հունիս ամսին կնշեք ձեր ոսկե հարսանիքը:

Հուլիս – Հիասքանչ ամառային ամիս, սակայն եթե դուք որոշել եք ամուսնանալ հենց այս ամսին, ապա հնարավոր է, որ հարսանիքից անմիջապես հետո զղջաք ամուսնության համար: Դուք կսկսեք մտածել, որ ձեր կյանքի ուղեկիցը այն մարդը չէ, ում հետ կցանկանայիք անցկացնել ձեր տարիները:

Օգոստոս – Ամռան վերջին ամիսը. խնդրեմ, հարսանիքի լավագույն ամիսն է այն: Օգոստոսը կբերի զույգերին հանգստություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն: Այս ամիսը խոստանում է երկար-երկար ամուսնական տարիներ, միմյանց հանդեպ նվիրվածություն:

Սեպտեմբեր – Աշնան այս առաջին ամիսը հարսանեկան թավշյա սեզոն է: Եվ եթե դուք չեք վախենում մեղմ և հանգիստ ապագա կյանքից, ապա սա հենց այն ամիսն է, որը հարմար կլինի ձեզ:

Հոկտեմբեր – Աշնան կեսը շատ շատ բարեհաճ ամիս է հարսանիքի համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք չեք վախենում ամուսնության առաջին տարիներին հանդիպող դժվարություններից, որոնք կարող են ծագել ձեր ընտանիքում: Եթե դուք պատրաստ եք հաղթահարել դրանք ապագայում, ապա հոկտեմբերը ձեզ կնվիրի ընտանեկան հետագա երկարատև երջանկություն:

Նոյեմբեր – Աշնան վերջին ամիսն առատության ամիս է: Եթե ձեզ հետաքրքրում է ձեր ընտանիքի նյութական բարեկեցությունը, այլ ոչ թե զգացմունքները, ապա սա հենց այն ամիսն է, երբ պետք ամուսնանաք:

Դեկտեմբեր – Ձմռան առաջին ամիսը գերազանց ամիս է ամուսնության համար: Այն խոստանում է երկար տարիների ամուսնություն՝ լցված սիրով, նվիրվածությամբ և վստահությամբ:

դիտվել է 16270 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ