Երևան
23 / Նոյեմբեր / 2017

Մեր միասին ապրած հինգերորդ աշունն էր, երբ նա գնաց...

Իմ զինվորը 27 տարեկան է. բարձրահասակ, թիկնեղ, կիսագանգուր մազերով, կիսափակ ժպիտով.... մեր բաժանումը տեղի ունեցավ դեռևս տարիներ առաջ, երբ նա որոշեց գնալ.... ես չեմ հիշում հրաժեշտի պահը, բայց ինձ թվում է վերցրել է ավտոմատը, կախել իր թիկնեղ ուսից, ետ տարել դեմքիս անփույթ թափված գանգուրները, համբուրել ճակատս ու գնացել... ես չեմ հիշում մեր հրաժեշտի պահը, որովհետև գիշեր է եղել, իսկ ես՝ քնած...

Մեր միասին ապրած հինգերորդ աշունն էր, երբ նա գնաց... շատ բան չեմ հիշում նրանից. մի անգամ միասին գնացել ենք Ձախ Հարութի համերգին, մի անգամ ինձ ծաղիկներ էր բերել..սարի վայրի ծաղիկներ՝ գույնզգույն, ուրախ... մի անգամ էլ Ամանորին ձեռքս չէր հասնում սեղանին դրված կոնֆետին, խնդրեցի, որ ինձ կոնֆետ տա, գրկեց ինձ այնպես, որ հասնեմ կոնֆետներին ու իմ ձեռքով վերցնեմ ինչքան ուզում եմ: Նրանից հետո դա ինձ համար դարձավ սովորություն, երբեք երեխաներին հատով կոնֆետ չեմ տալիս, գրկում եմ, որ իրենց ձեռքով վերցնեն ինչքան ուզում են:

Գնա՜ց... շատերի նման գնաց ինձանից՝ առանց հրաժեշտի ու ներողության... իսկ ես սպասում էի, կարոտում, ջերմում, տխրում... մինչև մի օր մայրս ափերումս ամուր սեղմած նկատեց ևս մեկ նամակ նրան գրված... և իրեն մեղավոր զգալով բացատրեց ինձ, որ նա էլ չի գալու... ու ինչ որ բառեր ասաց՝ Արցախ, հայրենիք, հերոս...բայց ոչինչ չէի հասկանում, ափերումս հուսահատ թրջվել էր նրան գրած վերջին տողերս. «Պա'պ, ես սպասում եմ քեզ, բայց տատիկն ավելի շատ»:

Իմ զինվորը 27 տարեկան է... ու կապ չունի ո՞ր թվականին, ե՞րբ... նա միշտ 27 տարեկան է, գանգուր մազերով, բարձրահասակ, թիկնեղ.... իսկ մեր բաժանումն ամենագեղեցիկն էր. նա վերցրել է ավտոմատը, կախել իր թիկնեղ ուսից, ետ տարել դեմքիս անփույթ թափված գանգուրները, համբուրել ճակատս ու գնացել... 

դիտվել է 11484 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Ինչպես է 70000-անոց մարզադաշտը մի քանի վայրկյանում հողին հավասարվում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ