Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Ընթացիկ տարվա հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները ռեկորդ են սահմանել։ Նրանք պետական բյուջե են մուծել 10.6 տոկոսով ավելի շատ հարկ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Մեկ տարում վճարված հարկերի բացարձակ աճը կազմել է 55.8 մլրդ դրամ։ Նշենք, որ այդ աճի ավելի քան կեսը՝ 50.1 տոկոսը, ապահովել է «խոշորագույնների» առաջին հարյուրյակը։ Երկրորդ հարյուրյակի ունեցած ավանդը 2.5 անգամ քիչ է եղել՝ 20.1 տոկոս։

«Խոշորագույնների» ցուցակը կայուն կերպով գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը, պետական բյուջե վճարելով մոտ 32.2 մլրդ դրամ, «բարելավել» է իր նախորդ տարվա արդյունքը 2.4 մլրդ դրամով կամ 8.1 տոկոսով։ Ենթադրվում է, որ այդ նվաճումը մեծապես կապված է ընթացիկ տարվա հունվար–փետրվարի հատկապես ցուրտ եղանակի հետ։

«Գրանդ Տոբակո» ընկերության հարկերի աճն ավելի մեծ է, քան «Գազպրոմ Արմենիայինը»՝ ավելի քան 5.6 մլրդ դրամ։ Սակայն, չնայած այդպիսի ներկայանալի աճին, վճարված հարկերի բացարձակ գումարով այդ ընկերությունն ամեն դեպքում զիջում է «Գազպրոմ Արմենիային» 1.5 անգամ։ Այնպես որ տեսանելի հեռանկարում վերջինիս լուրջ մրցակցություն չի սպառնում։

«Խոշորագույնների» ցուցակում երբեմնի առաջնորդ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն կրում էր հայրենական արտադրության ֆլագմանի պատվավոր կոչումը։ Սակայն իրենց ազդեցությունն են ունեցել պղնձի շուկայում անբարենպաստ միտումները։

Թեպետ հաշվետու ժամանակահատվածում կոմբինատը նկատելիորեն բարելավել է իր դիրքերը՝ 17-րդ հորիզոնականից հայտնվելով 5-րդ տեղում։ Սակայն չնայած դրան՝ վճարված հարկերով այն 1.7 անգամ զիջում է «Գրանդ Տոբակոյին», որն արդեն ինքը կարող է հավակնել ֆլագմանի կոչմանը։

Նշենք, որ «Գրանդ Տոբակո» ՓԲԸ–ն «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» ՓԲԸ–ի հետ համատեղ պետական բյուջե են վճարել 30 մլրդ դրամ։ Այս ցուցանիշն արդեն համադրելի է «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերին։

Առաջին տասնյակում է «Ալեքս Հոլդինգ» նորահայտ ընկերությունը, որը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նորեկը հաշվետու ժամանակահատվածում 5.0 մլրդ դրամով ավելի շատ հարկ է վճարել, քան նրան նախորդող «Ալեքս Գրիգը»։ Սակայն հարկերի գումարով այս խոշոր հոլդինգը 1.4 անգամ զիջում է այդ նուն «Գրանդ Տոբակո» ՓԲԸ–ին։

 

դիտվել է 19954 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են