Երևան
23 / Հուլիս / 2018

Աղետից հավանաբար մի շաբաթ էլ չէր անցել: Մի օր կեսօրին մայրս տուն եկավ 5-6 տարեկան անծանոթ աղջնակի ձեռքը բռնած

1988-ի երկրաշարժից մի դեպք պատմեմ:
Աղետից հավանաբար մի շաբաթ էլ չէր անցել: Մի օր կեսօրին մայրս տուն եկավ 5-6 տարեկան անծանոթ աղջնակի ձեռքը բռնած: Ներս բերեց, նստեցրեց վառարանի մոտ, հետո մեզ հետ առանձնացավ ու ասաց.

«Ծնողները զոհվել են: Այսօրվանից նա մեր տանն է ապրելու: Ձեզ համար քույրիկ կլինի»: Այնպես միանգամից ասաց ու այնպես հանգիստ հաշտվեցինք այդ մտքի հետ, կարծես վաղուց գիտեինք դրա մասին և ընդամենը սպասում էինք, որ տուն գար:

Արագ-արագ քաղցրավենիքներ, մրգեր դրեցինք սեղանին, խաղալիքներ գտանք, մտածում էինք, թե որտեղից կարելի էր մանկական տաք հագուստներ բերել: Այդպես զբաղեցնում ու մերվում էինք նրա ներկայության հետ:

Մի քանի ժամ էլ չէր անցել, երբ հանկարծ տան դռները աղմուկով ետ գնացին, ներս ընկամ մի հաղթանդամ կին, նետվեց դեպի երեխան, գիրկն առավ, հետո զայրույթով ու դժգոհությամբ նայեց մեր կողմը և դուրս գնաց: Երեխայի մորաքույրն էր: Նրա վերջին հայացքը մեզ ասում էր. «Էս երեխան անտեր չէ, որ ձեր տուն եք բերել»:

Նրանք գնացին: Մենք անշարժացած կանգնել էինք: Ու դա եզակի անգամ էր, որ կոպտությանը պատասխանում էինք ժպիտով:

Հովիկ Չարխչյան

դիտվել է 22970 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են