Երևան
20 / Օգոստոս / 2017

Մինչ գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին թերահավատորեն էր տրամադրված` Էջմիածնի ոստիկանները ապացուցեցին, որ գողի ու …օրը 40 օր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Վաղարշապատի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները իրացներով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի 3-րդ շենքի բնակիչ, 36-ամյա Սուրեն Սահակյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այս տարվա մարտի 21-ի լույս 22-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում Ս. Սահակյանը Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցի սիզամարգից գողացել է Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության հաշվեկշռում գտնվող 2 հատ (ՏՈՒԱ տեսակի) եղևնի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղևնիների գողության մասին Էջմիածնի ոստիկանություն էր դիմել քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն, 53-այա Մուրադ Խաչատրյանը:

Ոստիկանությունը հայտնաբերել է նաև գողացված եղևնիները: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արթուր Բաբայանի կողմից հետաքննություն է սկսվել: Ս. Սահակյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ի դեպ` երբ հայտնաբերվել է, որ եղևնիները գողացել են, էջմիածնի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին ` Կարեն Գրիգորյանը, թերահավատորեն էր տրամադրված, որ ոստիկանությունը կհայտնաբերի գողին, մինչդեռ ինչպես ժողովուրդն ասում` 40 օրը չլրացած` հայտաբերվեց ոչ միայն կատարողը, այլև գողունը: Կասկածյալ Սուրեն Սահակյան

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 5251 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը