Երևան
21 / Հուլիս / 2018

Մակրոնը հայտարարել է, որ Միջին Արևելքում Փարիզի դիրքորոշումները հավասարակշռված են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Միջին Արևելքի տարածաշրջանի զարգացումների հանդեպ Փարիզի դիրքորոշումները հավասարակշռված են, գրում է Reuters-ը: ԵՄ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Շվեդիայի Գութենբերգ մեկնած Մակրոնը Թեհրանից պահանջել է թափանցիկություն մտցնել իր հրթիռային ծրագրերում:

Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է մեղմի տարածաշրջանում իր հարձակողական քաղաքականությունը:

Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ, արձագանքելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի Արաբիայում կատարած հայտարարություններին, ասել է. «Ցավոք սրտի Ֆրանսիան միակողմանի ու կողմնակալ մոտեցում ունի Միջին Արևելքում ճգնաժամերի ու հումանիտար աղետի հանդեպ, և նման մոտեցումը կամա, թե ակամա խթանում է տարածաշրջանում ճգնաժամերի բորբոքմանը»:

դիտվել է 7046 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են