Երևան
19 / Հուլիս / 2019

Եղբայրներով փորձել են հատել սահմանը. Բագրատաշենի անցակետում դանակահարել են սահմանապահին

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած սահմանապահի դանակահարություն փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Բագրատաշեն գյուղի բնակիչներ, 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը: Եղբայրները հրաժարվել են դա անել, ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են: Վեճ է բռնկվել:

Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին՝ Բագրատաշենի բնակիչ Կարեն Շ.-ին: Վերջինս դանակով հարվածել է սահմանապահին: Ձերբակալվելուց հետո նա եղունգների կտրիչով փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել: Ներկայումս նա գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի մեկուսարանում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ 316-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Մեկ անձ ձերբակալվել է, մյուսին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

դիտվել է 34663 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է