Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Հայկական տարազը հնարավոր չէ շփոթել ոչ մի ուրիշ երկրի ժողովրդի հանդերձանքի հետ․ TARAZ Fashion Show FRF ամենամյա բարեգործական երեկոն անցավ մեծ ոգևորությամբ

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Թագլյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ TARAZ Fashion Show FRF ամենամյա բարեգործական երեկոն: Երեկոյի սկզբում հաղորդավարներ Տաթև Եկիզյանը և Գևորգ Եղիազարյանը խոսելով մեր ավանդույթների և հայկական արժեքների մասին երեկոն սկսեցին աղոթքով և օրհնանքով, որը կատարվեց Տեր Խաժակ քահանայի գլխավորությամբ:


Խոսելով հայկական տարազի և դրա նշանակության մասին հաղորդավարարնեըը նշեցին, որ հայկական տարազը հնարավոր չէ շփոթել ոչ մի ուրիշ երկրի ժողովրդի հանդերձանքի հետ, քանի որ այն եզակի է իր տեսակի մեջ, և չնայած նրան, որ մեր շատ հարևաններ բազմիցս փորձել են և փորձում են յուրացնել մեր արժեքները, բայց մենք շարունակում ենք բարձրաձայն խոսել և պատմել մեր արժեքների և դրանց պահպանման մասին:


Բարեգործական երեկոյին և հայկական տարազի ու արժեքենրի պահպանմանը միացել էր նաև տաղանդաշատ ոճաբան Լիլիթ Մելիքյանը, ում պատրաստած «Տարազ» հավաքածուն էլ ներկայացվեց երեկոյի ընթացքում:


Երեկոյի նախաձեռնության և իրականացման մեջ մեծ էր նաև միջազգայինագետ Արթուր Զաքարյանի դերը, ում նկարահանած տեսաշարը երեկոյի հյուրերին տարավ դեպի հայկական արմատները:


FRF ԱՄՆ-ում և Կիսաբաց Լուսամուտները Հայաստանում միտված են օգնելու մի շարք ընտանիքների, որոնք ունենք սոցիալական աջակցության կարիք: FRF հիմնադիր Նազ Աթիկյան Բասկիջյանը և «Կիսաբաց լուսամուտներ» նախագծի հիմնադիր Հրաչ Մուրադյանը շնորհակալություն հայտնեցին այն բոլոր մարդկանց, ովքեր պատրաստակամ կանգնել են իրենց կողքին և աջակցել են բարեգործական նախագծի իրականացմանը:

Երեկոյի ընթացքում հանգանակված ողջ գումարը ուղղվելու է Հայաստանում կարիքավոր ընտանիքների աջակցմանը և հաստկապես երեխաներին: Երեկոյի ընթացքում հանդես եկավ Նաև ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը:

դիտվել է 5955 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են