Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Այս տարի Ամանորին ո՞ր օրերին ազատ կլինենք

Առաջիկա Ամանորին ու Ծննդյան տոներին հանգստյան օրերի քանակը չի կրճատվի՝ ի տարբերություն հաջորդ տարվա:

Դեռ անցյալ տարվանից հանրությանը հայտնի է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տեսակետը՝ սահմանված ոչ աշխատանքային օրերի քանակի վերաբերյալ:

«Հանգստյան օրերը շատ չէ՞ին: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- 2017-ի՝ կառավարության առաջին նիստի ավարտին ասել էր Կարեն Կարապետյանը: Մինչ այդ նա նաեւ հայտարարել էր, որ մեր երկրում առկա տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է:

Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, այսօր պատասխանելով մեր հարցին, ասաց, որ այս անգամ հանգստյան օրերի փոփոխություն չի լինի՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի հունվարի 6-7-ը շաբաթ եւ կիրակի է: «Վարչապետի հնչեցված տեսակետը այս հարցի շուրջ մնում է անփոփոխ եւ Կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, որով 2019 թ.-ից սկսած Ամանորի տոները կրճատվելու են»,-տեղեկացրեց նա՝ հավելելով, որ այժմ քննարկվում է, թե քանի հանգստյան օր պետք է նախատեսել:

Դեռեւս չփոփոխված «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը եւ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Սուրբ ծնունդ եւ Հայտնություն): Սրանք բոլորը ոչ աշխատանքային օրեր են: Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Այսպիսով, 2018 թվականին աշխատանքային շաբաթը կսկսվի հունվարի 8-ին: 2017-ի դեկտեմբերի 29-ը ուրբաթ է, որն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի այս տարվա վերջին աշխատանքային օրը:

դիտվել է 176203 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են