Երևան
19 / Հուլիս / 2019

«Ասում են՝ 19 տարեկանը թող չգնա սահմանին զոհվի, թող 30 տարեկանը գնա, որը 3 երեխա ունի». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» հ/կ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք․ կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ տարկետման իրավունքի վերացման շուրջ ծավալվող քննարկումը բանակ չգնալու մասին է:

«Իրենք ասում են, որ գիտնական են, ավելի մեծ օգուտ կարող են բերել, ավելի շատ հարկ կարող են տալ, քան շարքային շինարարը կամ ուսուցիչը: Դե եկեք՝ ուսուցիչներին էլ ազատենք, թող գնան՝ սովորեցնեն երեխաներին, բիզնեսմեններին ինչո՞ւ չազատենք, որ ռազմաարդյունաբերությունը կզարգացնեն, եկեք՝ բոլորին ազատենք բանակից, ո՞վ է որոշել՝ ում կյանքն է ավելի կարևոր:

Մենք գիտենք, որ այսօր զոհվելու վտանգ կա, և ասում ենք, որ իր կյանքն ավելի կարևոր է, որովհետև գիտնական պետք է դառնա: Իսկ այն մարդիկ, որոնք գիտնական չդարձած, ասում են՝ մեզ ազատեք ծառայությունից, գիտնական կդառնանք, մեր կյանքն ավելի թանկ է, դա արդեն մի տեսակ տարօրինակ է»,- ասաց Խուրշուդյանը՝ ընդգծելով, որ հենց այստեղ է գալիս արտագաղթի վտանգը, երբ հազար հոգի նայում է վարչապետի հետ եղած հանդիպումը, որի ժամանակ ասում են՝ մենք չենք էլ պատրաստվում բանակ գնալ, դրա համար էլ ընդունվել ենք բուհ:

«Ստացվում է էլիտարիզմի մի ուրիշ տեսակ: Ասում են՝ 19 տարեկանը թող չգնա սահմանին զոհվի, թող 30 տարեկանը գնա, որը 3 երեխա ունի: Ո՞վ է որոշում՝ ում կյանքն է ավելի թանկ: Իշխանությունները չեն էլ կարող ուրիշ կերպ պատկերացնել»:

Խուրշուդյանը դեմ է «Ազգ-գիտություն» կոնցեպտին. «Դա էլ մի այլ ոլորտի դոմինանտ դարձնելն է, էլիտարիզացիայի մի այլ ձև է: Այս պարագայում ստացվում է, որ կարևոր են ոչ թե զինվորականները, ինչպես պաշտպանության նախարարն է ասում, որ ամբողջ գումարները պետք է գնան այդ ուղղությանը, այլ՝ գիտությունը:

Ես համամիտ չեմ, որ իշխանությունները տանում են միլիտարիզացիայի: Միլիտարիզացիան այն է, որ բոլորը պետք է պատրաստված լինեն, այդ թվում՝ աղջիկները, քաղպաշտպանության որոշակի ձևեր անցնեն, քաղաքացիները պետք է իմանան՝ լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում որը պետք է լինի իրենց առաջին քայլը, և այլն:

Իսկ այն, ինչ իշխանություններն են առաջարկում, մոնետարիզացիա է: Նրանք ասում են՝ ովքեր պատրաստ են ինքնազոհողության, մենք նրանց կվճարենք, գնացեք՝ զոհվեք սահմանին, բարձր կվճարենք: Կոնցեպտի հիմքը դա է, քանի որ իրենց մոտ ամեն ինչ առևտրի գաղափարով է դրված»:

Խուրշուդյանը նկատեց՝ այն, որ մեզ պետք է բանակ, միանշանակ է, և ըստ նրա՝ բանակում պետք են մասնագիտություններ. «Պետք է ստեղծել գիտական կլաստերներ, որտեղ գիտնականները կունենան իրենց ներդրումը: Շատ կարևոր է, որ, եթե մարդը կարող է ստեղծել հրթիռ, իր գիտելիքը կիրառվի դրա մեջ, բայց ոչ թե ազատվի բանակից, այլ այդ կլաստերում ներդրում արվի:

Եթե սոցիալական արդարությունից ենք խոսում, ապա 3 տարին շատ է, ուրեմն՝ բոլորը պետք է երկու տարի ծառայեն: Այս էլիտարիզմը մեր տունը քանդում է, ժողովրդավարությունը պետք է մտնի բանակ: Իմ պատկերացրած բանակի լավագույն տարբերակը կամավորական բանակն է, բայց այսօրվա վիճակում այն, իհարկե, կփլուզվի»:

Նյութի աղբյուրը՝ https://168.am/2017/11/21/872086.html

դիտվել է 47361 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է