Երևան
24 / Սեպտեմբեր / 2018

Նժդեհը հայ ազգի հերոսն է, անկախ նրանից ինչ կմտածեն Մոսկվայում կամ այլ տեղերում

Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը
Պարոն Շարմազանով, «Զվեզդա» հեռուստաընկերության «Հեռանկարներ» ծրագրի հաղորդավար, քաղաքագետ Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀԿ զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս համեմատությունը՝ հաշվի առնելով, որ այն ՌԴ պաշտպանության նախարարության հեռուստաընկերությունն է:


Անկախ նրանից՝ ով է հեղինակը, ում հեռուստաընկերությունն է, ես բազմիցս խոսել եմ բովանդակության մասին: Ոչ միայն ինձ համար, այլ հայության համար Գարեգին Նժդեհն անքննարկելի հերոս է, մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է, և դա չի էլ քննարկվում:

Հիմա սա Վաշինգտոնի, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության, թե Չինաստանի կամ Իրանի կամ ԵՄ որևէ պետության… իմ կարծիքի վրա դա բացարձակապես չի ազդելու:

Երկրորդ՝ ես չեմ կարծում, որ ճիշտ է, երբ մեր պետության ԱԺ փոխնախագահը ինչ-որ մի լրատվամիջոցով մի տիկնոջ հաղորդում կամ հարցազրույց դնի մեկնաբանի: Ունենք բազում քաղաքագետներ, հարգելի լրագրողներ, որ կարող են պատասխանել:

Ես չեմ հիշում, որ ձեր որևէ հրապարակում ՌԴ Պետդումայի փոխնախագահը մեկնաբանի: Իմ բոլոր կարծիքները Նժդեհի մասին ուժի մեջ են՝ անկախ նրանից՝ Վաշինգտոնից, Մոսկվայից թե Բրյուսելից, Անկարայից թե Պեկինից կլինի, Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսն է, և Նժդեհի անունը շահարկել և ՀՀԿ-ն կապել ֆաշիստական սիմվոլիկայի հետ, տգիտություն և անհեթեթություն է, ընդամենն անգրագիտության արդյունք է:

Իմ գիտական հետազոտության թեման մեծապես կախված է եղել և կապված է Նժդեհի հետ: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ իմ քաղաքական կյանքի ամենալուսավոր օրերից մեկը եղել է այն օրը, երբ ինձ՝ Էդուարդ Շարմազանովին, պատիվ է վերապահվել Նժդեհի արձանի բացմանը խոսք ասել:


Որքան էլ Դուք նշում եք, որ սա մեկ հոգու անձնական կարծիք է, այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ սա քաղաքական պատվեր է հենց ՀՀԿ-ի դեմ: Չեք կարծում, որ սրա հետևում քաղաքական շահեր են թաքնված:


Չեմ կարող ենթադրություններով խոսել: Մի բան կարող եմ ասել, որ գոնե այս փուլում հայ-ռուսական հարաբերությունները բավական դինամիկ զարգանում են: Վերջերս տեղի է ունեցել նախագահներ Սարգսյանի և Պուտինի հանդիպումը, այս պահին ՌԴ ԱԳ նախարար Լավրովն է Երևանում:

Մենք ունենք շատ նորմալ ստրատեգիական զարգացող հարաբերություններ: Մեկ անգամ էլ ասել՝ ինչքան ռուսների համար Ալեքսանդր Նևսկին է հերոս, այնքան մեզ համար համար Գարեգին Նժդեհը: Ինչու եմ Նևսկու հետ համեմատում, որովհետև իրենք Նևսկուն սրբացնում են, թող հասկանան՝ ով է Նժդեհը մեր ազգի համար:

Եվ երկրորդ՝ ամենակարևորը՝ եթե իրենք հակաբոլշևիզմը նույնացնում են հակառուսականության հետ, ով բոլշևիկների քաղաքականության ջատագով չի եղել, ասել, որ իրենք հակառուս են եղել, ուրեմն ցավում եմ իրենց մտածողության համար:

Նժդեհին ներկայացնել հակառուս, նույն բանն է, ինչպես Հիտլերին ներկայացնել քրիստոնյա: Նժդեհն իր խոսքում մեկ անգամ ասել է՝ հայ ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է:

Ինձ համար հավասարապես երկու բաներն էլ մերժելի են, մեկը՝ Նժդեհին ներկայացնել որպես ֆաշիստ, տգիտություն է և անգրագիտություն, մյուսը՝ երբ հայկական որոշ շրջանակներ փորձում են Նժդեհին ներկայացնել որպես հակառուս:

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/165239

դիտվել է 7757 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են