Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

Նոր օրենք. բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոխվում է

Կառավարությունը Հարկային օրենսգրքում կատարած փոփոխություններով հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոփոխվում է: Այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում, և վարկառուն կամ համավարկառուն չունեն այլ սեփականություն:

“Մենք այստեղ դնելու ենք բացառապես սոցիալական մոտեցում, այսինքն՝ թիրախավորելու ենք միջին և ցածր խավին: Հարց է առաջանում՝ եթե մարդն ունի մեկ բնակարան, ևս երկուսը գնում է, ապա ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին նրա եկամտային հարկը հետ վերադարձվի: Դրա համար մենք վերաիմաստավորում ենք, փորձում ենք հարկատուների փողերն ավելի նպատակային ծախսենք: Չպետք է թույլ տանք, որ մարդը, լինելով ունևոր, հարկատուների հաշվին օգտվի այս նորմից, դա ճիշտ չէ”,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ այս դրույթը 2018 թվականի հունվարի մեկից կմտնի ուժի մեջ, օրենքը հետադարձ ուժ չի ունենա: Վարդան Արամյանն ասաց, որ իրենց դիտարկումները ցույց են տալիս հետևյալը՝ 2016-2017 թվականներին ծրագրի շահառուների շուրջ 80 տոկոսը եղել են 55 մլն դրամից ցածր բնակարան ձեռք բերողները: Թեկուզ թանկարժեք բնակարան գնողները 20 տոկոս են կազմել, բայց պետք է այնպես անել, որ դա էլ չլինի:

Մանրամասները տեսանյութում

 

                                                                                                    Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 35203 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին