Երևան
23 / Հուլիս / 2018

Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի՞

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բոլոր խոշոր ու ռազմավարական ձեռնարկություններին կոչ է արել պատրաստ լինել ավելացնելու ռազմական արտադրանքը, հայտնում է Ինտերֆաքսը:


«Դրան պետք է պատրաստ լինեն բոլոր ռազմավարական եւ պարզապես խոշոր ձեռնարկությունները՝ անկախ սեփականության ձեւից», - ասել է Պուտինը: Նոյեմբերի 22-ին Պուտինը ռազմական հարցերով խորհրդակցություն է անցկացրել:

Նա նաեւ հանձնարարել է վերլուծել «Արեւմուտք-2017» զորավարժութունների արդյունքները, այդ թվում՝ հայտնաբերված թերությունները:


«Զորավարժությունների արդյունքներով վեր են հանվել թերությունները, դրանք պետք է ուշադիր ուսումնասիրել, լրացուցիչներ միջոցառումներ ձեռնարկել մոբիլիզացիոն պատրաստությունը բարձրացնելու համար», - ասել է Պուտինը:


Ռազմական արտադրանքի թողարկման ավելացումն ու մոբիլիզացիոն պատրաստության բարձրացումը նման են պատերազմի պատրաստության:

Ու՞մ հետ է Պուտինը պատրաստվում պատերազմել: Ուկրաինայում սրացու՞մ է սպասում, թե այլ ճակատ կբացվի:


Պուտինը երեկ հանդիպել է Ասադին եւ նրա հետ խոսել խաղաղության մասին: Ասադը Պուտինին շնորհակալություն է հայտնել «Սիրիան պահպանելու» համար եւ ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն հայտնել:

Պուտինն անմիջապես զանգել է Թրամփին ու պատմել Ասադի հետ պայմանավորվածության մասին: Այսօր այդ մասին նա կխոսի Թուրքիայի եւ Իրանի նախագահների հետ:


Վերլուծաբանները նշում են, որ Պուտինը 2018 թվականի ընտրություններից առաջ փորձում է իր համար խաղաղարարի իմիջ ձեւավորել սիրիական գործընթացի, Ուկրաինայում ռազմագերիների փոխանակությունը շարունակելու, Ղրիմում Ալեքսանդր խաղաղարար ցարի հուշարձանը բացելու միջոցով:


Այս կանխատեսումները, սակայն, կարող են վաղաժամ լինել, եւ Պուտինը կարող է նախընտրական այլ տեխնոլոգիա ընտրել՝ իր ոգուն առավել մոտիկ միլիտարիստականը: Դրա հետ կարող է կապված լինել ռազմական արտադրանքի ավելացման ու մոբիլիզացիային պատրաստ լինելու կոչը:


Չնայած Ռուսաստանի համար խաղաղարարություն նշանակում է զորք մտցնել, քաղաքական հարցեր լուծել, սպառազինության նոր տեսակներ փորձարկել եւ մահաբեր երկաթի համար նոր գնորդներ ներգրավել: Աստված հեռու պահի այդպիսի խաղաղարարներից:

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/165358

դիտվել է 116910 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են