Երևան
23 / Հուլիս / 2018

2018 թվականի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հանգստյան օրերը չեն կրճատվի

2018 թվականի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հանգստյան օրերը չեն կրճատվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

Նրա փոխանցմամբ, Կառավարությունում այժմ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու հարցը, որով 2019 թվականից սկսած Ամանորի տոները հնարավոր է կրճատվեն, սակայն դա չի վերաբերելու 2018 թվականին:

Հիշեցնենք, որ կառավարության 2017 թ․ առաջին նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այն համոզմունք էր հայտնել, որ մեր երկրում առկա տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է:

Նշենք, որ «Տոների եվ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Ամանորը եւ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Uուրբ Ծնունդ եւ Հայտնություն) որպես ոչ աշխատանքային oրեր: Իսկ նույն օրենքում 2009 թ․ կատարված փոփոխության համաձայն՝ Uուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին որպես ոչ աշխատանքային oր»:

Ստացվում է, որ այս տարի ոչ աշխատանքային օրերը կսկսվեն դեկտեմբերի 30-ից, քանի որ այն շաբաթ օր է, իսկ 2018-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 8-ը:

դիտվել է 16315 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են