Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվել առաջ

Yelaket.am-ի զրուցակիցն է բիզնես բլոգեր, մարքեթոլոգ , <100 բիզնես գաղտնիքներ> գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը:

1.Ինչպե՞ս առաջացավ գիրք գրելու գաղափարը:

2012 թվականից ես բիզնեսի մասին բլոգ եմ վարել ու ինձ շատ էին գրում, թե ինչու նաև գիրք չես գրում։ Իմ գործընկերներից ու լավ ընկերներից մեկի՝ բիզնես թրեյներ Վահե Այվազյանի հետ մի օր այդ թեմայով էինք զրուցում և նա ասաց, թե ինչու՞ չես գրում։ Ու ասաց, որ<< 100 բիզնես գաղտնիքներ>> լավ անուն կլինի, քանի որ 100 թիվը լավ վաճառք ապահովող թիվ է։ Ահա և այս զրույցից հետո էլ սկսվեց ամեն ինչ։

2.Ըստ Ձեզ՝ ինչի՞ց է սկսվում բիզնեսը:

Ամենակարևորը լավ գաղափարն է, այնուհետև լավ թիմը, մնացածը ժամանակի հարց է։

3.Որքանո՞վ է կարևոր բիզնես գրքերի դերը մեր իրականության մեջ:

Այն կարևոր է այնքանով, որ բիզնեսի նկատմամբ մարդկանց պատկերացումները սկսում են փոխվել, այսինքն եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվել առաջ։ Գրքերը մեզ տալիս են բավականին շատ գործիքներ, թե այս, կամ այն իրավիճակում ինչպես կարելի է վարվել։

3.Ու՞մ համար է նախատեսված <>:

<> գիրքը բիզնեսով հետաքրքրվող մարդկանց համար է, կապ չունի տնօրեն է, հիմնադիր, մասնագետ, կամ էլ վաճառող, յուրաքանչյուրն իր համար օգտակարը կարող է գտնել գրքից։
4.Գիրքը հետաքրքիր փաթեթավորում ունի: Դա էլ էր մտածված գովազդ:
Միանշանակ, այս գիրքն ինքնին մարկետինգ է, քանի որ և գույներն ենք հատուկ ընտրել, և տեքստերը և այն, որ 391 էջը մարդիկ ընթերցեն։ Պատճառն այն էր, որ գիրքը հաստ էր և ինչ-որ գրավիչ, գերող կետ էր պետք, որպեսզի այցելուն գիրքն իր ձեռքը վերցնի։ Եվ հենց այդ ժամանակ էլ առաջացավ 391-րդ էջի միտքը։

5.Ո՞րն է Ձեզ համար ամենակարևոր կետը գրքում, որ հաջողակ մարդը պետք է ունենա:

Իհարկե կապեր, առանց կապերի ոչ ոք ոչ մի մեծ արդյունք չի կարող ունենալ և իմ սկզբունքն է, միայնակ ոչինչ չսկսել, միշտ պետք է ունենաս բիզնեսում քո երկրորդ կեսին, ով կկատարի աշխատանքի մյուս մասը։

6.Ո՞րն է <> գրքի հիմնական մոտիվացիան:

Որ բիզնեսով զբաղվելուն նոր թափ տրվի, քանի որ յուրաքանչյուր երկրի տնտեսություն առաջին հերթին զարգացնում են գործարարները, նրանք են ստեղծում աշխատատեղեր, ստեղծում են բարիք, վաճառում, արտահանում, ուստի պետք է որքան հնարավոր է շատ բիզնեսներ ստեղծվեն։

7.Թարգմանվե՞լ է գիրքը օտար լեզուներով: Եթե ընթերցում են օտարազգիները, ապա ինչպե՞ս են արձագանքում:

Այո, հիմա երկրորդ մասն է թարգմանվում, 100-ից միայն 25 գաղտնիքն էր թարգմանվել անգլերեն և անգլերենով գիրքը 4 մասից է լինելու։ Շատ դրական արձագանքներ եմ ստացել, բացասական էլ է եղել, բայց դա կապված է գրքի կիսատ լինելու հետ, որ այն մնացածը ե՞րբ պետք է լինի։

8.Ըստ Ձեզ, որոնք են այն գրքերը, որոնք անպայման պետք է ընթերցել:

Նապոլեոն Հիլի, Բրայան Թրեյսիի, Բոդո Շեֆերի ցանկացած գիրք, ինչպես նաև Հենրի Ֆորդի գիրքը։

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

 

դիտվել է 9298 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին