Երևան
21 / Հուլիս / 2018

Հայաստանը «սեւ ցուցակում». Կարող են պատժամիջոցներ կիրառվել

Եվրահանձնաժողովը կարող է Թուրքիան եւ եւս 36 պետություն ներառել իր օֆշորային «սեւ ցուցակում»՝ հարկային համակարգի ոչ բավարար թափանցիկության եւ չափազանց հագեցած արտոնություններով հարկային ռեժիմներ ունենալու համար: Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg-ը՝ նշելով, որ Թուրքիայի հետ համաեվրոպական օֆշորային «սեւ ցուցակում» հայտնվելու վտանգի տակ են նաեւ Սերբիան, Թունիսը, Պանաման եւ Հայաստանը:

Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը պարունակում է նշված երեսունվեց երկրների ցանկը եւ խորհրդատվական բնույթի տեղեկություններ այդ երկրների` «սեւ ցուցակում» ներառելու վերաբերյալ: Փաստաթուղթը որպես նախագիծ դրվելու է քննարկման այս տարվա դեկտեմբերի 5-ին, ԵՄ անդամ պետությունների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: Դեռեւս հայտնի չէ, թե նման որոշում կայացնելու դեպքում ինչպիսի հակազդող միջոցառումներ են նախատեսվում իրականացնել:

դիտվել է 22394 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են