Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Արգամիչը վիրավոր է. Իրատես

«Իրատես» թերթը գրում է.

«Թե ինչու մեկ էլ ու այս ձմեռնամուտին «հանգած վտակ», քաղաքական գնացքից դուրս «թռած» Հովիկ Արգամիչը, որ վերջին շրջանում իրեն տվել է հայոց, առավել ստույգ` Ղարաբաղի սարերին, նորից սկսեց կարկաչել սեւակյան հանգերով, խիստ անհասկանալի մնաց:

Բայց դա` առաջին հայացքից: Վերջին օրերի ուխտավոր նրա կերպը միանգամից տեղափոխվեց «գիդի» կերպի մեջ, որ ոչ թե Ղարաբաղի եկեղեցիներ էր ուղեկցում, այլ ցուցանում էր նրա վատ պաշտպանված ենթագիտակցարանը (այո, Արգամիչի «վատ» շրջապատը նախ «դավում» է նրան, ապա ստիպում վտակվել, գետակվել, գիդվել-փշուրվել` այդ ամենի տակից դուրս գալու համար):

Այս անգամ` սեւակաբար, ինչը ցուցանում է մեկ բան. Արգամիչը վիրավոր է: Արգամիչը բողոք ունի, որ այդ պահին հնչում է սեւակյան «շուրթերով» (ընդդեմ Նիկոլի, բայց` ոչ միայն), եւ «բազմաշերտանի» նրա ասույթում այնքա՜ն չասված խոսքեր կան, այնքան չհնչած մտքեր, որ Արգամիչը (Նարեկացու նմա՞ն) Մոնումենտի բոլոր անտառները կտրի-մագաղաթ դարձնի, ծառերն էլ` գրիչ, անհնար կլինի «զետեղվել» դրանցում:

Բարի խորհուրդ Արգամիչին՝ շարունակեք լռել, այնքան լա՜վ եք «նայվում» այդպես: Իսկ եթե խոսեք, իրերն ու անձերը կոչեք իրենց անուններով: Էդպես ազնիվ է»:

դիտվել է 21128 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են