Երևան
23 / Հուլիս / 2018

Արա Բաբլոյանի եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ սեւ կատու է անցել. Իրատես

«Իրատես» թերթը գրում է.

«2018-ի ապրիլից հետո իշխանական վերնախավում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: ՀՀԿ կուլիսներում այսօր արդեն շատերը խոսում են ոչ միայն ապագա վարչապետի ով լինելու, այլեւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխության մասին:

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԱԺ նախագահի աթոռի հավակնորդների պայքարում: Մեր տեղեկություններով, խորհրդարանի ղեկավարի պաշտոնում Արա Բաբլոյանին չենք տեսնելու. նա, հավանաբար, կզբաղվի դիվանագիտական աշխատանքով, կնշանակվի դեսպան:

Առավել դիտարժան է լինելու ԱԺ խոսնակի հնարավոր թեկնածուների մրցակցությունը: Որոշ տեղեկություններով, հավակնորդների մեջ է նաեւ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, նախագահականից առայժմ ոչինչ չի ասվել-ակնարկվել:
Այս համատեքստում ուշագրավ մի դրվագ էլ կա. չնայած ԱԺ խոսնակի պաշտոնից զրկվելուց հետ Բաբլոյանն անգործ չի մնա, բայց տեղեկություններ կան, որ նրա եւ Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները շատ լարված են: Թե ինչու բժիշկ խոսնակը իրավաբան փոխխոսնակին չի ուզում խորհրդարանի ղեկավար տեսնել, պարզ չէ, բայց իրազեկների պնդմամբ, նրանց միջով վաղուց սեւ կատու է անցել, եւ միմյանց հազիվ են հանդուրժում»:

դիտվել է 6916 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են