Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

Ինչպես նվաճել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց

12-րդ տեղ՝ Աղեղնավոր

Պատվավոր 12-րդ տեղում Աղեղնավորներն են, որոնց նվաճել ամենեւին էլ պետք չէ: Բայց հանգիստ, պետք չէ շամպայն բացել եւ նախապես տոնել դյուրին հաղթանակը: Նախ հիշեք, որ Աղեղնավոր կնոջ համար գոյություն ունի մի սկզբունք. սեքսը ծանոթության համար առիթ չէ: Աղեղնավոր կնոջ հետ լուրջ հարաբերությունների հասնելը սխրագործություն է:

11-րդ տեղ՝ Խոյ

11-րդ տեղում Խոյերն են, որոնց նյարդայնացնում են ծաղկեփնջերը, ջենտլմենի պահվածքը, ընդգծված թանկարժեք ռեստորաններում ընթրիքը: Այնպես որ՝ Խոյերին ընդհանրապես պետք չէ նվաճել: Խոյը նախընտրում է ինքը նվաճել: Այս դեպքում արդեն կա՛մ հանձնվիր, կա՛մ փախիր: Բայց, հնարավոր է, դա էլ չօգնի, քանի որ կարող է գործել հետեւյալ սկզբունքը. «Չգիտես՝ կսովորեցնենք, չես ուզում՝ կստիպենք»:

10-րդ տեղ՝ Կույս

Կույսերին նվաճելու համար ոչինչ անել պետք չէ: Ընդհանրապես ոչինչ: Հարկավոր է պարզապես համապատասխանել նրա պահանջներին: Այո՛, երեք հատորից բաղկացած պահանջների, բայց եթե համապասխանես, մնացյալը Կույսն ինքը կանի: Իսկ եթե համապատասխանում ես, բայց ուզում ես նաեւ այլ հնարքներ ավելացնել, ասենք՝ խոհարարական հմտություններ ցուցադրես, զգուշացիր. եթե նույնիսկ պետք չես Կույսին, նա կկառչի քեզանից:

9-րդ տեղ՝ Կարիճ

Չգիտես ինչու՝ բոլորը կարծում են, որ Կարիճ կանանց նվաճելն անհավանական բարդ խնդիր է, բայց իրականում տարրական բան է: Դրա համար հարկավոր է միայն ուղեղ, սիրտ եւ քաջություն: Քաջությունը պետք է, որպեսզի կարողանաս ընդհանրապես մոտենալ Կարիճին, ուղեղը, որպեսզի նա անմիջապես քեզ մի կողմ չշպրտի, իսկ սիրտը՝ հետո տապակելու եւ լավ խմիչքով ուտելու համար:

8-րդ տեղ՝ Խեցգետին

«Ինչպե՞ս նվաճել Խեցգետին կնոջը» հարցն ամենահիմար հարցն է աշխարհում: Պարզապես ամուսնացիր նրա հետ: Միեւնույն է՝ այլ տարբերակ գոյություն չունի: Ավելի բարդ է մեկ այլ հարց. ինչպե՞ս նրանից հետ վերցնել ինքդ քեզ, եթե նման անհրաժեշտություն լինի: Կարելի է պարզապես բաժանվել, բայց այդ դեպքում ինչպե՞ս նրանից պոկել քեզ համար ամենաարժեքավորը:

7-րդ տեղ՝ Ցուլ

Գրանցեք. Ցուլ կանանց նվաճելու համար հարկավոր է ուրախ դատարկապորտ լինել: Մեկը, որի հետ նա երբեք չի ձանձրանա, որի հետ կարող է խոսել՝ ինչի մասին ասես, եւ նա ամեն ինչ կհասկանա, որի հետ կարելի է տատիկի ամառանոցում տապակած նրբերշիկով գարեջուր խմել: Բայց դատարկապորտին որտեղի՞ց գումար այդ ամենի համար: Իսկ Ցուլին դա չի հետաքրքրում: Դա ընդհանրապես նրա խնդիրը չէ, եթե ուզում ես իմանալ:

6-րդ տեղ՝ Առյուծ

Առյուծ կանանց նվաճելու համար մեկ կանոն հիշիր. պարզապես նրան ավելի շատ ժամանակ հատկացրու: Ավելի շատ ուշադրություն: Կամ ավելի թանկարժեք ուշադրություն, ինքդ ընտրիր: Բայց երկու տարբերակն էլ, ի դեպ, հաջողության երաշխիք չէ: Բարի գալուստ հասուն կյանք:

5-րդ տեղ՝ Կշեռք

Առաջատարների հնգյակը բացում են Կշեռքները, որոնց անհնար է նվաճել, եթե չունեք մի քանի հիմնարար հատկանիշ. լավ կրթություն, հրաշալի դաստիարակություն, գեղեցիկի զգացողություն եւ հիասքանչ էլֆի արտաքին: Համապատասխանո՞ւմ եք: Ուրեմն ամեն ինչ կարգին է: Հիմա կանգնիր պատշգամբի տակ եւ սպասիր, մինչեւ նա որոշի՝ իրեն այդ ամենը պե՞տք է, թե՞...

4-րդ տեղ՝ Երկվորյակ

Թեթեւամիտ Երկվորյակները գրեթե հասել են առաջատարների եռյակ: Նրանց նույնպես դժվար է նվաճել: Երկվորյակները հարաբերությունների պատրաստ են միայն այն դեպքում, եթե իրենց հետաքրքիր է: Իսկ նրանց հետաքրքրելու համար պետք է տեղեկություններ ամբարեք, հետո դրանք մատակարարեք Երկվորյակներին՝ պերճախոսությանը համեմելով սարկազմով, ցինիզմով եւ սեւ հումորով: Իհարկե՝ դրանից հետո նույնպես նա դեռ կմտածի: Գուցե դուք հոգեկան հիվա՞նդ եք:

3-րդ տեղ՝ Ջրհոս

Երրորդ տեղն ու բրոնզե մեդալը Ջրհոսներինն է: Նրան դուր եք գալիս ե՛ւ դուք, ե՛ւ ձեր հիմար նվերները, ե՛ւ ծաղիկները: Ջրհոսը մեծագույն հաճույքով ձեզ հետ ժամադրության կգնա՝ թատրոն, ռեստորան, նույնիսկ զբոսայգի: Կբռնի ձեր ձեռքը, կսեթեւեթի, ընդ որում այս ամենը՝ անկեղծորեն: Սակայն նույն անկեղծությամբ նա կհրաժարվի ձեզ հետ անկողին մտնել:

2-րդ տեղ՝ Այծեղջյուր

Արծաթե մեդալը բաժին է ընկել Այծեղջյուրներին, որոնց նվաճելն անհնար է: Եթե նույնիսկ նրան սկուտեղի վրա վիշապի գլուխ մատուցեք, արքայադստեր ձեռքը չեք ստանա: Բանն այն է, որ Այծեղջյուրներին անցողիկ սիրավեպեր պետք չեն: Այծեղջյուրները լուրջ հարաբերություններ են ուզում՝ «նրանք ապրեցին երկար ու երջանիկ եւ մահացան նույն օրը» ոգով: Բայց նախ ուզում են երկար ու երջանիկ ապրել իրենց համար: Բայց դուք, ամեն դեպքում, փորձեք:

1-ին տեղ՝ Ձկներ

Եվ այսպես՝ առաջին տեղն ու ոսկե մեդալը Ձկներինն է, որոնք, ինչպես հայտնի է, շատ սառն են, մտածկոտ, փոքր-ինչ ո՛չ այս աշխարհից: Այնպես որ՝ նրանց պետք է նվաճել առանձնահատուկ ձեւով, բայց հստակ ինչպես՝ ոչ ոք չգիտի: Իրականում նրանք այնքան էլ փակված չեն իրենք իրենց աշխարհում, պարզապես հանդարտ նստած սպասում են: Նրանց ամենասիրած գործն իրենց նվաճել ցանկացողների հետ խաղալն է, ինչպես կատուն՝ մկան:

 

Աղբյուրը՝ tayni-mirozdaniya.ru

դիտվել է 31896 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին