Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձեւ է ընդունել

Լեհաստանի Սեյմը միաձայն 435 կողմ ձայներով բանաձեւ է ընդունել է հայ համայնքին շնորհած արտոնությունների 650-ամյակի կապակցությամբ:

Բանաձեւում պատգամավորները կարեւորել են հայ համայնքի դերը Լեհաստանի պատմության մեջ եւ հարգանքի տուրք մատուցել նրանց, որոնք տվել են իրենց կյանքը Լեհաստանի անկախության համար, հաղորդում է Լեհաստանի Սեյմի պաշտոնական կայքը:

Փաստաթղթում համոզմունք է հայտնվում, որ լեհերի եւ հայերի համատեղ եղբայրական կյանքը Լեհաստանում համատեղ պատմության նոր գեղեցիկ էջեր կբացի:

Քվեարկությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Լեհաստանում հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը:

Նշենք, որ նմանատիպ բանաձեւ այս տարվա հոկտեմբերի 19-ին ընդունել էր նաեւ Լեհաստանի Սենատը: Այդ ժամանակ, Լեհաստանում էր գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նյութի աղբյուր՝ NEWS.am 

դիտվել է 2670 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են