Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

Աղջիկը մեջքով կանգնեց հայելու առջև և ձեռքով գտավ ուսից քիչ ներքև գտնվող քերծվածքը

Կեսգիշերն անց էր։ Աղջիկը հանգիստ պառկած իր անկողնում չարաճճի անուն էր նկարում․ այլ վրձինով՝ մերկ ոտքերով, և այլ կտավի վրա, որին երկար տարիներ գիշերվա հազարին սահել են իր մատները, որին փարվելով կարողացել է սենյակի բոլոր անկյուններից թաքցնել արցունքները, որն այն միակ գիրկն էր, որ օգնում էր աղջկան վայր չընկնել անկողնուց, երբ <կոշմառ> էր տեսնում։

Նա գիտեր աղջկան ավելի լավ, գիտեր նրա հոգեվիճակը, ապրումները․․․աղջկա մարմինը՝ ոտքից մինչև երկար ու փարթամ վարսերը, որոնք անփույթ շրջվելիս դիպչում էին նաև իրեն․․․ուսը․․․մերկ ուսը, որի վրայից միշտ վայր էր սահում նուրբ թելի պես հագուստն իրանին կապող կանթը․․․

ՆԱ այդ կնոջ միակ ուժեղ ուղեկիցն էր, որն այսքան երկար տարիներ լուռ դիմացել էր նրան՝ առանց հակառակվելու, ըմբոստանալու, լքելու․․․ու անգամ առանց սիրելու․․․ համաձայն էր լսել ամեն ինչ․․․ նա մի առավելություն ուներ աշխարում բոլորի հանդեպ․․․․ուր էլ գնար աղջիկը․․ետ էր գալիս իր մոտ։

Ժամը 2-ն անց էր, աղջիկը ներս մտավ սենյակ, անգամ հայացք չգցելով ՆՐԱ վրա, վերցրեց իրերն ու վազեց լոգարան․․․վերադարձը գրեթե նույն տեսարանն էր ունենում,ինչպես անցած օրերին․․․աղջիկը բազմոցին նստած դժվարությամբ ամրացնում էր անփույթ մեջքին թափվող թելերը, որոնք նույն դժվարությամբ առավոտյան պետք է արձակեր։

Ու ամեն անգամ, երբ ՆԱ փորձում էր օգնել աղջկան, հիշում էր իր կարգավիճակն ու ետ քաշում ձեռքերը․․․/մի անգամ էլ մի կերպ իրեն զսպեց, որ չծածկի բազմոցին քնած թաց վարսերով ու կիսաբաց կրծքով աղջկա մարմինը։/

Աղջիկը մեջքով կանգնեց հայելու առջև և ձեռքով գտավ ուսից քիչ ներքև գտնվող քերծվածքը, ձեռքը նուրբ սահեցրես <վերքի> վրայով, ժպտաց․․․ ու պարկեց անկողնում քնելու․․․ իսկ ՆԱ, ՆԱ ուզում էր գտնել <վերքի հեղինակին>, բայց հիշեց կարգավիճակն ու էլի լռեց․․․ այդ օրից երկար ժամեր են անցել․․․ աղջիկն այլև <չգնաց> հանդիպման․․․հավատարիմ ետ էր գալիս տուն․․․ ապրում անցյալի պես․․․

Նա պառկել էր նույն տեղում, ուրիշ, բայց էլի կիսաքանդված հագուստով ու նկարում էր՝ ինչպես անցած տարինեին․․․նկարում էր իր վրձինով՝ մերկ ոտքերով ու այն հավատարիմ ու լուռ կտավին՝ պատին, որն այսքան բան գիտեր աղջկա մասին ․․․պատը նույն սովորությամբ սկսեց հաշվել անվան տառերը․․․․բայց այս անգամ նկարում այլ անուն էր․․․

դիտվել է 34955 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին