Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Exclusive from Los Angeles․ Չեմ ուզում, որ Հայաստանը չլինի 50 տարի հետո, կամ տեսնել երկիրը սնանկ․ Քեն Դավիթյան

Yelaket.am-ի զրուցակիցը ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանն է։

1. Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ում հայերի շրջանում արդյո՞ք նկատել եք առաջընթաց արվեստի կամ կինոյի ոլորտում: 

- Ես ուրախ էի նկատել, որ անցած 5 տարիների ընթացքում առաջընթաց է գրանցվել: Մինչ այս մենք հիմնականում մասնակցում էինք քաղաքական միջոցառումներին, սակայն այժմ համայնքում մշակութային կյանքն ավելի ակտիվ է:

2. Արդյոք դուք պարտավորվածություն եք զգում օգնելու ԱՄՆ-ի ձեր հայրենակիցներին հաջողության հասնելու համար:

- Այո՛, կարծում եմ ակնհայտ է, որ ես մշտապես փորձում եմ օգտակար լինել: Ես կարող եմ ուղղություն եւ խորհուրդ տալ, բայց նրանք պետք է կատարեն իրենց աշխատանքը:

3. Դուք աննդհատ անշահախնդիր կերպով աջակցում եք երիտասարդներին, ինչու՞:

- Նրանք հաջորդ սերունդն են, մեզ հաջորդողը: Մենք ապրում ենք առաջատար երկրում, որտեղ դեռ փոքր տարիքից ուշադրություն է դարձվում երեխայի հետաքրքրություններին ու նպաստում դրանց զարգացմանը: Մենք պետք է նույնը անենք հայ երիտասարդների համար ե՛ւ այստեղ, ե՛ւ Հայաստանում, մասնավորապես `Հայաստանում: Չեմ ուզում, որ Հայաստանը չլինի 50 տարի հետո, կամ տեսնել երկիրը սնանկ: Մենք բոլորս մեղավոր կլինենք, եթե նման բան տեղի ունենա: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջորդ սերունդը հպարտ լինի որ ապրում է Հայաստանում: Դա այն է, ինչ ուզում եմ: Դա այն է, ինչ մենք պիտի անենք հաջորդ սերնդի համար:

4. Ինչպես Ձեզ ներգրավեցին Mellardi Fashion-ի ծրագրում:

- Սա երիտասարդներին աջակցելու հստակ օրինակ է: Մի երիտասարդ եւ տաղանդավոր հայ դիզայներ իր քայլերն է անում, եւ մենք այնտեղ ենք աջակցելու:
Ինձ հրավիրեցին վարելու ծրագիրը եւ ես հաճույքով համաձայնեցի: Վարելու եմ հաղորդավարուհի Լիլի Ավագյանի հետ:

5. Ինչ խորհուրդ կտաք Մարիա Գրիգորյանին `որպես հայ դիզայներ, ով ձգտում է հաջողության հասնել ԱՄՆ-ում:

Ես խորհուրդ կտամ նրան, որ լավ իմանա իր արհեստը, հավատա իր ուժերին եւ լինի համառ իր քայլերում:

դիտվել է 9684 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են