Երևան
17 / Դեկտեմբեր / 2017

Exclusive from Los Angeles. Մարդիկ փորձում են շրջանցել օրենքը և անօրինական կերպով տիրանալ փողերին․ Դավիթ Սեխպեյանը՝ ներկայացման մասին

Yelaket.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Սեխպեյանը, ում հետ զրուցեցինք դեկտեմբերի 3-ին տեղի ունեցող <<Հիմարից էլ հիմարը >> ներկայացման, խաղընկերների, թատերական կյանքի և հետագա պլանների մասին:

1.Դավիթ, ինչո՞ւ հեռացաք Հայաստանից:

Երբևիցե ոչ մի պրոբլեմ Հայաստանի հետ չեմ ունեցել,ընդհակառակը,մեծ ափսոսանքով եմ հեռացել:ՈՒղղակի Հայաստանում երևի թե ամեն ինչ արեցի ինչ նպատակ որ ունեի իմ առջև դրված:Հանդիպեցի կնոջս, այնտեղ է մեծացել: Մտածեցինք՝ երևի թե կարող ենք շարունակել կյանքը ԱՄՆ-ում, մանավանդ որ նպատակներիցս մեծ մասը սերտորեն կապված է հենց ԱՄՆ-ի հետ: Երբևէ որևէ բողոք չեմ ունեցել,նույնիսկ կոլեգաներս զարմանում էին, ինչու հենց այն պահին, երբ ես բավական թափով հաջողության ալիքի հետ առաջ էի գնում ,այդ պահին որոշեցի ամեն ինչ թողնեմ ու գամ զրոյից ամեն ինչ ԱՄՆ-ում սկսեմ: Երևի թե ուղղակի սիրտս այդպես թելադրեց:

2.Ձեզ մեծ ճանաչում բերեց <<Դժվար ապրուստ >> սերիալը: Ինչո՞ւ չշարունակեցիք նկարահանվել սերիալներում:

Ես դրանից հետո շարունակել եմ նկարահանվել , ևս մի քանի պրոեկտներ եղել են, կարծում եմ , որ ավելի հետաքրքիր առաջարկ չի եղել, որ շարունակեմ նկարահանվել ,երբևիցե պրոբլեմ չեմ ունեցել սերիալ կամ ինչ-որ մի այլ պրոեկտ: Ինձ համար կարևոր է, որ հետաքրքիր աշխատանք լինի ,հետաքրքիր կոլեգաներ, հետաքրքիր հոգեբանության տեր կերպար կերտելու փաստն է ավելի կարևորվում ինձ մոտ:Ամեն դեպքում ասեմ, որ աշխատել եմ: Եվս երկու պրոեկտ դրանից հետո արել ենք .<<Կտակով թագուհին>> այստեղ՝ ԱՄՆ-ում , <<Գրին քարտը>>: Հայաստանում էլ գալուցս առաջ ևս մի պրոեկտ ,անունը արդեն չեմ հիշում ,բայց էլի եղավ, մի խոսքով եղել են պրոեկտներ:

3.Դուք խաղում էիք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ընդ որում՝ գլխավոր դերեր: Ձեզ ավելի հոգեհարազատ է թատրո՞նը , թե՞ կինոն:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում խաղացել եմ այն ժամանակ,երբ դեռ երրորդ կուրսի ուսանող էի:Հրաշք վարպետ Ալեքսանդր Գրիգորյանը, նրա նմանը չեմ կարծում կծնվի,թագավոր ասեմ,վարպետ ասեմ,իր գործի վարպետը,ով շատ-շատ արվեստագետների, դերասանների կրթել է, ուսուցանել է:Մեկը հենց ես,ես ասում եմ՝նա իմ վարպետն է,ինչի համար շատ շնորհակալ եմ Ալեքսանդր Գրիգորյանին,որ վստահեց երրորդ կուրսի ուսանողին, ընդունեց թատրոն, բացի այդ տվեց և գլխավոր,և էպիզոդիկ դերեր,և հետաքրքիր կոլորիտով հագեցած դերեր:

Թատրո՞ն թե՞ կինո:Երկուսն էլ շատ եմ սիրում ,բայց թատրոնը հարյուր տոկոսով ավելի եմ կարևորում: Թատրոնում ոչ տեխնիկական բան ներգրավված չէ, ամբողջովին դու ես ու հանդիսատեսը, ինչ լինում է ,լինում է այս պահին ու գեղանկարչության նման չէ ,որ կտավին կարող ես հանձնել քո արվեստը ու դարերով կարող է մնալ: Թատրոնը այս պահին խաղացիր, հանդիսատեսը գնաց, միակ տեղը որ մնում է, քո արված աշխատանքն է, էմոցիաները, ապրումները հենց կոնկրետ հանդիսատեսի սրտում :Հետաքրքիր է, չգիտեմ ,թատրոնը շատ ավելի սերտ հարաբերություն է ռեժիսորի և դերասանի ,որից հետո դերասանի և հադիսատեսի:

4.Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա <<Հիմարից էլ հիմարը >> ներկայացումը: Կմանրամասնե՞ք , ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչը Ձեզ գերեց ներկայացման մեջ և ովքե՞ր են Ձեր խաղընկերները:

Շնորհակալ եմ դեկտեմբերի երեքին տեղի ունեցող <<Հիմարից էլ հիմարը>> ներկայացմանը անդրադառնալու համար: Ներկայացումը կյանքի ապահովագրության մասին է , մարդիկ փորձում են շրջանցել օրենքը և անօրինական կերպով տիրանալ փողերին, որտեղից էլ ծնվում են կոնֆլիկտներ ,պրոբլեմներ, բոլորը ուզում են փողին տիրանալ, որտեղ մարդկային բոլոր արժեքները ոտնահարվում են, միմիայն կարևորվում է փողը:Այս ամենը հագեցած է հումորով, տեղ-տեղ փոքրիկ դրամատիկական պահերով հետաքրքիր տարրեր կան, կա և դետեկտիվի, և թրիլլերի տարրեր,սակայն հենակետը կոմեդիան է:

5.Ներկայացման մեջ ընդգրկված դերասաններից ո՞ւմ հետ է ավելի հետաքրքիր խաղալը:

Խաղընկերներից ուզում եմ նշել կնոջս ՝ Նարինե Պողոսյանին,պրոեկտի տնօրենին ՝Արամ Մխիթարյանին ,Անժելա Սարգսյանին, Դավիթ Թադևոսյանին և այլն:Կան շատ դերասաններ,ուզում եմ նշել մեր ռեժիսորին՝Վահեին Խաչատրյան, ում հետ ուղղակի գերագույն հաճույք է աշխատելը այդ պրոեկտում:

Բոլոր դերասաններին շատ վաղուց ճանաչում եմ դեռ ինստիտուտի տարիներից,կամ էկրաններից:Երևի ամեն մեկի մեջ ինչ-որ հետաքրքիր գիծ կա, բոլորից ինչ-որ բան սովորում եմ,վերցնում եմ և փոխադարձ տալիս եմ:Այնպես որ հավատացեք, միշտ հաճելի է նոր խաղընկեր ունենալը,մանավանդ որ այսպիսի կազմ է՝հետաքրքիր,պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատում:

6.Թատերական կյանքը Հայաստանում և Ամերիկայում: Ինչպիսի՞ ընդհանրություններ և տարբերություններ կան:

Եթե խոսենք հայ համայնքի մասին, այստեղ առանձին հայկական թատրոն գոյություն չունի, կան անհատականություններ, որոնք ժամանակ առ ժամանակ համախմբվում են, և ստեղծվում են տարբեր տեսակի,տարբեր ոճի հետաքրքիր ներկայացումներ:Երևի թե կարոտում եմ ռեպերտուարային թատրոն հասկացողությունը իր թատերախմբով: Ամերիկյան թատերական աշխարհը շատ բազմազան է, սահմաններ չունի, ամենահին դասականից մինչև մոդեռնի ծայրահեղագույն կետերը հասնող :Հետաքրքիր է ուսումնասիրել աշխարհի բոլոր ծայրերից այստեղ բերված թատերական ուղղությունները:

7.Ի՞նչ պլաններ ունեք:

Այստեղի հետ կապված պլաններ ու նպատակներ շատ կան: Բնականաբար չեմ դադարում,հույս ս չեմ կտրում, անընդմեջ աշխատում եմ ամերիկյան շուկայում մեծ քայլերի, նվաճումների հասնելու համար ,շատ բարդ է ,ունեցել եմ փոքրիկ հաջողություններ, բայց այն, ինչ ուզում եմ, հավատացեք ,մոտ էլ չեմ, բայց մոտենում եմ: Այստեղ ուզում եմ ամեն կերպ թատերարվեստով շարունակել զբաղվել,եթե հնարավոր եղավ մի մեծ թատերախումբ հավաքել և պարբերաբար հայ համայնքին ներկայացնել մեր հայ հրաշալի դրամատուրգիական գործերը,որոնք որ ունեցել ենք,նույնիսկ մոռացվածները թարմացնենք ,տեղայնացնենք,հետո նոր շնչով մատուցենք:Երաժշտական նպատակներ ևս ունեմ:

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

դիտվել է 26452 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին