Երևան
15 / Դեկտեմբեր / 2017

Ամերիկահայերը դարձյալ լսումների կոչ են անում Թուրքիայի միջամտության հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի գործով նոր մեղադրանքները սառցալեռան տեսանելի մասն են միայն: Այս մասին հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

Նրանց կարծիքով՝ դեռ պետք է շատ մանրամասնություններ պարզվեն՝ հատկապես Թուրքիայի կողմից բարձր մակարդակով ազգային անվտանգության հարցերի միջամտությանը առնչվող: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»:

«Ինչպես մենք արդեն նախկինում էլ ենք հայտարարել, Կոնգրեսը պետք է լայնածավալ հանրային լսումներ կազմակերպի, որպեսզի ամբողջովին բացահայտվեն ԱՄՆ կառավարության վրա ազդելու Թուրքիայի փորձերը, ինչը մեր ժողովրդավարական արժեքների դեմ անմիջական հարձակում է»,- հավելել են նրանք:

Տեղեկագրերը ցույց են տալիս, որ նախատեսված էր Ֆլինին վճարել 15 միլիոն դոլար, որպեսզի նա գաղտնի կերպով կազմակերպի հօգուտ Թուրքիայի լոբբինգ (appel d’offre), և վերոնշյալ գումարի 530 հազար դոլարն էլ արդեն վճարված է իրեն, մինչ ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ այդ ժամանակ նա չէր երևում որպես օտար երկրի գործակալ:

Համագումարը բազմիցս ընդգծել է, որ Թուրքիան փորձում է գաղտնի կերպով ազդել ամերիկացի պաշտոնատարների վրա՝ ի վնաս երկրի ազգային անվտանգության, և կոչ է արել հետաքննություն ձեռնարկել: Համագումարը թուրքական և ադրբեջանական հանձնախմբերին անդամակցած կոնգրեսականներին էլ կոչ է արել վերջ տալ այդ անդամակցությանը, ինչը որ ոմանք արել են:

«Կոնգրեսի անդամները չպետք է գործակցեն եղծված և բռնատիրական նման վարչակարգերի հետ։ Նկատի ունենալով քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը, Հայոց ցեղասպանության ժխտումը, Ադրբեջանի՝ «Իսլամական պետության» ոճով գործելակերպը՝ եկել է ժամանակը, որպեսզի կոնգրեսականները վերջ դնեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին առնչվող հանձնախմբերի անդամակցությանը»,- ասել են համագումարի համանախագահները:

դիտվել է 5500 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին