Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

ԵՄ-ն գյուլենական շարժումը չի համարել ահաբեկչական կազմակերպություն

ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի հանձնակատար Ժիլ դը Կերշովը հայտարարել է, որ ԵՄ-ն չի կիսում Թուրքիայի տեսակետը գյուլենական շարժումը ահաբեկչական կազմակերպություն համարելու հարցում: Այս մասին հայտնում է ֆրանսիական «Յառաջ»-ը:

Reuters-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք այդ շարժումը ահաբեկչական կազմակերպություն չենք համարում, և մոտ ապագայում ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվի»։

Հանձնակատարը նշել է, որ դիրքորոշման փոփոխություն ակնկալելու համար նախ պետք է հակառակը ապացուցող փաստեր ներկայացնել ԵՄ-ին:
«Ոչ թե ձայնագրությունների հավելվածներ (խոսքը գյուլենականների ձայնագրությունների մեջ հայտնաբերված ByLock ծածկագրային հավելվածի մասին է-ՆՅ) գործածելու նման անուղղակի փաստեր, այլ հստակ, շոշափելի փաստեր են անհրաժեշտ, որոնք կապացուցեն, որ գյուլենականները կապ ունեն հեղաշրջման փորձի հետ»,- շեշտել է Կերշովը:

դիտվել է 2418 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են