Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

ՈՒնեմ շատ հուզիչ տիկնիկ՝ «Գաղթական կինը». բարուրը ձեռքին, հազիվ մի կերպ փրկված կոտորածից

Yelaket.am-ի զրուցակիցն է  Վերգինե Ալավերդյանը, ով իր ազգանվեր աշխատանքն է կարարում պատրաստելով, վերակենդանացնելով հայ ազգային տարազները և տիկնիկների միջոցով կրկին շունչ տալով բազմաթիվ կերպարների:

Տիկին Ալավերդյան, շուտով տեղի կունենա համերգ, որտեղ կցուցադրվեն Ձեր պատրաստած տարազները:Քանի՞ տարազ կ ցուցադրվի և ի՞նչ տարազներ են դրանք:

Համերգ-ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին,ժամը 7-ին, Արամ Խաչատրյան համերգասրահուն:Ասեմ,որ մուտքը ազատ է:Ներկայացվելու է Արևմտյան և Արևելյան Հայաստանի,հարևան Վրաստանի տարազները:Ինչո՞ւ Վրաստանի:Քանի որ վրացիները շատ գեղեցիկ հագուստներ են ունեցել ,ես մեծ հաճույքով աշխատել եմ այդ հագուստները մոդելավորելիս:Շատ մեծ հաճույք էի ստանում,որովհետև նրանք շատ շքեղ էին:Քսան հագուստ պետք է ներկայացվի՝ տարբեր ժամանակաշրջանի,տարբեր խավի մարդկանց՝գյուղաբնակ և քաղաքաբնակ:

Որքան ժամանակ է՝ պատրաստում եք տարազներ և ինչպե՞ս սկսեցիք պատրաստել:

Ասեմ,որ խորագիրը պատահաբար չէ,որ ընտրվել է <<Վերադարձ արմատներին>>:Առաջինը՝ ինքս ուզում եմ վերադառնալ արմատներին և կոչ եմ անում բոլորին վերադառնալ մեր այդքան գեղեցիկ,սիրելի արմատներին:Ես՝ ինքս,մայրական կողմի ծագումով Արևմտյան Հայաստանից եմ:Պապս եղել է Էրզրումից,տատս եղել է Էրզրումից:Մեծ տատիկս Սուրմալուում ձեռքով հարսանեկան զգեստներ է կարել:Եվ ես իրենից ժառանգել եմ գենը:

Ամենաերկար պատրաստված տարազը ո՞րն է եղել:

Ամենաերկար պատրաստված տարազը թիֆլիսաբնակ մեծահարուստ կնոջ՝ հայուհու տարազն է եղել:Միայն վզնոցի վրա ես վեց ամիս աշխատել եմ:Շատ շքեղ է և շատ աշխատատար:Ցանկացած հագուստ,եթե շքեղ է, նաև աշխատատար է:Եվ ես ձեռքով վրան նկարել եմ: Երկրորդը, որ դրան չի զիջում,Վանի տարազն է: Ես ուսումնասիրում եմ պատմությունը,կարդում եմ գրքերը,չեմ վերցնում ուսումնասիրում նկարները:Կարդում եմ պատմությունը,ասենք Ալաշկերտի մասին:Ալաշկերտն իր աշխարհագրական դիրքով,մշակույթով,ինչո՞վ են զբաղվել,ի՞նչ են կերել,հագել, ի՞նչ ձեռքի աշխատանքներ են արել:Պատմությունը ուսումնասիրելով՝թուղթ ու գրիչը վերցնում եմ, սկսում եմ կարդալս թղթին տալ, հետո նայում եմ,տեսնում եմ,որ շատ գեղեցիկ էսքիզ ստացվեց:Բացում եմ ճանաչված նկարիչների էսքիզները,տեսնում եմ գրեթե նույնն է,ուղղակի կա ձեռագրի տարբերություն:
Սասուն,Մուշ,Վան,Էրզրում,Ալաշկերտ:ՈՒնեմ Արևմտյան Հայաստանից՝Լոռի,Արցախ,Զանգեզուր:


Ձեր արվեստանոցը կոչվում է <<Տիկնիկների մոլորակ>> :Ինչո՞ւ <<Տիկնիկների մոլորակ>>: Դուք միայն տիկնիկներ չէ, որ պատրաստում եք, չնայած ահռելի տիկնիկներ ունեք:

Այս հարցը ինձ շատ-շատ են տվել:Տիկնիկ բառը ես այստեղ օգտագործել եմ փոխաբերական իմաստով:Այսինքն՝ գեղեցիկ մոլորակ,չկրկնվող մոլորակ,անհնարինը հնարավոր դարձնողի մոլորակ:Եթե ուզում են տեսնեն լավը, գեղեցիկը, նորը, գան մեր մոլորակ:

Անդրադառնանք նաև տիկնիկներին:Դուք պատրաստում եք նաև <<Հայուհի>> տիկնիկը:Կխնդրեի,պատամեք այդ մասին:

Սիրով:Ես ունեմ պատրաստած Վանա կատու,որը 2 մ,30սմ բարձրություն ունի:Վանա կատուն պատրաստվել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի լոգոտիպի հիման վրա:Բայց լինելով արևելյան մարտարվեստ,ես ուրախացա,որ դա էին ընտրել իրենց խորհրդանիշ:Այդ պատիվը ընձեռնվեց ինձ, որպեսզ ի ես պատրաստեմ այդ տիկնիկը:2մ,30սմ բարձրությամբ պատրաստեցի:Ճշտված է, աշխարհում միակ տիկնիկն է,տեքստիլային տիկնիկը,որ այդքան մեծ է: Եվ այստեղից միտք առաջացավ,ինչո՞ւ նվեր չանեմ իմ հայ ժողովրդին:Մեր առաջին պետականության հարյուրամյակի հետ կապված ես աշխատում եմ,արդեն սկսել եմ, պետք է պատրաստեմ 3մ բարձրությամբ <<Հայուհի>> տիկնիկը:<<Հայուհի>> տիկնիկը պետք է լինի <<Մայր Հայաստանը>> իմ աչքերով:Ինչո՞ւ:Որովհետև ես ինչպիսին որ ուզում եմ տեսնեմ Հայաստանի հետոն, վաղվա օրը,ես դա ուզում եմ տիկնիկի միջոցով ներկայացնեմ և մեծ նվեր անեմ իմ ազգին:

Հայտնի էլ ի՞նչ տիկնիկներ ունեք:
Հայտնի տիկնիկներ ունեմ:<<Սայաթ-Նովան>>,որ շատ սիրվել է:Հովհաննես Թումանյանի <<Անուշն ու Սարոն>>,<<Համբոն>>,<<Գիքորը>>:ՈՒնեմ շատ հուզիչ տիկնիկ՝<<Գաղթական կինը>>:Բարուրը ձեռքին,հազիվ մի կերպ փրկված կոտորածից:ՈՒ էլի շատ տիկնիկներ:

Արմատներին վերադառնալու և այս ամենը կիրառելու համար մեզանից յուրաքանչյուրից՝ ըստ Ձեզ, ի՞նչ է պահանջվում:

Արմատներին վերադառնալու համար նախ պետք է սիրենք ինքներս մեզ, ընդունենք այն,ինչ մենք կանք:Պետք է սիրով,նվիրումով,հիշելով,մեր նախնիների հիշատակը հարգելով ՝մենք պետք է վերադառնանք մեր արմատներին,որովհետև եթե մենք չվերադառնանք մեր արմատներին,ժամանակի հետ մենք կկորչենք կգնանք:Իսկ դա ոչ մեկս էլ չենք ուզում:Դրա համար ես կոչ եմ անում վերադառնալ մեր գեղեցիկ արմատներին:Չդառնանք օտարամոլության զոհը:Ես մեկ-մեկ վատ եմ զգում,որ չեմ ներկայանում մրցույթներին ազգային հագուստով:Դրա համար կոչ եմ անում բոլորին վերադառնալ արմատներին:

Միտում նկատում եք, որ հայ աղջիկները, կանայք սկսել են ավելի ազգային դետալներ կրել, հագուստներ հագնել:

Իհարկե նկատել եմ:Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, շատ շնորհակալ եմ իրենց,որ իրենք արդեն գնահատում են,հասկանում են դրա արժեքը:Երբեք այսպիսին չի եղել մեր երիտասարդությունը,այսպես չի գնահատել գեղեցիկը,ազգայինը,ինչպես հիմա:

Տիկին Ալավերդյան, ի՞նչ եք կարծում,հնարավոր է գա այնպիսի ժամանակահատված,երբ հայ կանայք էլի տարազ հագնեն:

Պատկերացրեք,ինչքան էլ տարօրինակ լինի պատասխանս մարդկանց համար, ես հավատում եմ:Երբեք չասենք երբեք:Հետո,ամեն մի նորը մոռացված հինն է:Իսկ մեր հինը չմոռանալու համար մենք կհագնենք ու ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ մենք կանք, եղել ենք ու դեռ կշատանանք:Եվ այդ հագուստով կներկայանանք ամբողջ աշխարհին:Հավատում եմ…

 

 

 

դիտվել է 3208 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են