Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Չկա այդպիսի բան. ՀՀԿ-ական պատգամավորը՝ թանկացումների մասին

Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին սոցապ փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը տեղյակ չէ պարենային ապրանքների թանկացումներից: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա պնդեց, թե թանկացումներ չեն սպասվում:

«Դուք ունեք լուրջ վերլուծությո՞ւն, որոշ ապրանքներ թանկացել են, բայց էդպիսի վերլուծություն չկա, որ համատարած թանկանալու են, չկա այդպիսի բան, չկա այդպիսի բան»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում կտրուկ թանկացել է կարագը, միսը: Թանկացել է նաեւ բենզինը: Իսկ Ամանորից նոր թանկացումների ալիք է սպասվում, քանի որ Հայաստանում ուժի մեջ կմտեն Եվրասիական տնտեսական միության մաքսային դրույքաչափերը: Բացի այդ, բարձրանալու են որոշ ապրանքների, այդ թվում ծխախոտի, բենզինի ակցիզային դրույքաչափերը, ինչն իր հերթին ազդելու է մնացած ապրանքների գների վրա: Անգամ ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել է, որ 2018-ի հունվարի 1-ից թանկացումներ կլինեն:

Նյութի աղբյուր՝  NEWS.am

դիտվել է 3011 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը (Տեսանյութ)

Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն ամուսնացել են (տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են