Երևան
17 / Դեկտեմբեր / 2017

Թանկացումների նոր հարված, կամ ԵԱՏՄ-ի «նորելուկ» արդյունքները

Դեռևս 2017 թվականի սեպտեմբերից խոսվում էր այն մասին որ առաջիկայում թանկացումներ են կատարվելու առաջին անհրաժոշտության մի շարք ապրանքներում։ Մի քանի ամսում կարագն ու մսամթերքը Հայաստանում շուրջ 50 տոկոսով թանկացել են, ինչը պայմանավորված է նաև ներկրվող ապրանքների թանկացմամբ։

2018 թվականից սկսած, երբ այլևս չգործեն Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները, կսկսեն որոշակի ապրանքատեսակների գնաճ։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում։ Այնուհետև ընդունվելու է ԵԱՏՄ ընդհանուր Մաքսային օրենսգիրքը, որն անդամ երկրներում մաքսային դրույքաչափերի նույն ռեժիմ է սահմանելու, ինչը Հայաստանի դեպքում ենթադրում է դրույքաչափերի բարձրացում:

Բացի այդ, հունվարի 1-ից այլևս չի գործելու ԵԱՏՄ անդամակցելուց հետո ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը, ինչը նույնպես լրացուցիչ գնաճային ճնշում է առաջացնելու: Այս թանկացումները պայմանավորված են լինելու ոչ թե միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, այլև սահմանված են լինելու օրենքով: Այս ամենի մասին իշխանությունը գիտեր դեռ մի քանի տարի առաջ, երբ ստորագրվեց կառույցին անդամակցելու փաստաթուղթը: Այդ իսկ պատճառով 800 ապրանքների մաքսազերծումը որոշ ժամանակ նույն դրույքաչափով պահելու արտոնություն խնդրեցին: Նշված ժամանակահատվածը լրանում է և սպասվելիք թանկացումները անխուսափելի են։

Եվ եթե թանկացումները սպասվում էին 2018 թվականից հետո, ապա դրանք շատ ավելի շուտ կատարվեցին և միջազգային շուկայում սկսեց որոշ տեակի ապրանքների գնաճ․ կարագի գներն ավելացան 40–50 տոկոսով, իսկ Հայաստանում կարագ են ներկրում Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից ու Գերմանիայից։Մեկ կիլոգրամ կարագի գինը 2600 դրամից դարձել է 3800 դրամ։Սակայն միջազգային շուկայում կարագի գնի աճին զուգահեռ նվազել են կաթնամթերքների գները, իսկ Հայաստանում մնացել է նույնը ։ Հայաստանում շատ քիչ քանակով են կարագ արտադրում, հիմնականում զբաղվում են կարագի ներմուծմամբ ու այստեղ փաթեթավորելով։

Հայկական շուկայում թանկացումից հեռու չմնացին նաև մսամթերքները․ մսի թանկացումը պայմանավորված է, մեծ չափով արտահանմամբ, ինչն էլ նպաստել է թանկացմանը, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեկնաբանությամբ` մսի գինը թանկացել է, որովհետև եղանակային պայմաններն էին վատ։ Այսինքն` անասնակերը քիչ է եղել՝ թանկացել է, տնտեսվարողն էլ միսը սկսել է բարձր գնով վաճառել։

Սա հետևանք է նրան, որ գյուցաղին չի կարողանում իր անասունը պահել և ստիպված մորթ է իրականացնում, և եթե այս գործընթացը այսպես շարունակվի, ապա նվազող գլխաքանակը կհանգեցնի ապագայում էական գնաճի։

Սպասվելիք բենզինի գնի բարձրացումն իր հետ միաժամանակ թանկացնելու է շատ ապրանքներ ու ծառայություններ: Այսինքն լինելու են շղթայական թանկացումներ։

Հետևություն․ որոշ ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է միջազգային շուկայի թանկացումներով, ինչպես նաև գնաճ կարող է լինել եվրոյի և դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով:
Իսկ արդյո՞ք հիմա մշակվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կարգավորելու գնաճից հետո առկա հետևանքները։ Արդյո՞ք պարենային ապրանքների գների թանկացումը հնարավոր կլինի կանխել հայրենական արտադրանքը լուրջ մրցակցության մեջ դնելով ներմուծված ապրանքի հետ, ինչպես նաև ներմուծված ապրանքների ոլորտում ստեղծելով բացառապես ազատ բիզնես միջավայր։
2018 թվականին կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումը չի ակնկալվում և հետաքրքիր է՝ կառավարություն ինչպե՞ս է պատրաստվում <<պայքարել>> կատարվելիք թանկացումների դեմ։

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Պատրաստեց Վարսա Փաշայանը

դիտվել է 11829 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով իմ դասերին չի գալիս, բիզնես չի կարող անել» (Վիդեո)

Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները

Արգամ Աբրահամյանն անդրադարձել է կազինոյում հոր պարտվելու տեղեկությանը

Exclusive․ Եթե դու ունես գաղափար, լավ թիմ, ապա բիզնես սկսելու համար մնում է գտնել ֆինանսներ ու շարժվ...

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին